ՀՀ պաշտպանության նախարարը և Բակո Սահակյանը քննարկել են բանակաշինության հարցերը

30.10.2017, 16:54
Վիգեն Սարգսյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
ՀՀ պաշտպանության նախարարը և Բակո Սահակյանը քննարկել են բանակաշինության հարցերը

ԵՐԵՎԱՆ, 30 հոկեմբերի. /Նովոստի Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ երևանաբնակ պարտադիր ժամկետային զինծառայողների շուրջ 1600 ծնողներ հոկտեմբերի 28-ին այցելել են սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին, հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ծնողների հետ միասին զինծառայողների հետ հանդիպման են մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը: Քննարկվել են բանակաշինությանը և Երևան քաղաքի հետ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Բակո Սահակյանն ընդգծել է, որ հայկական երկու հանրապետությունների համագործակցությունը տարածաշրջանում կայունության պահպանման կարեւորագույն նախապայմաններից մեկն է: –0–