ՀՀ նախագահը աշխատանքային այցով մեկնել է Մալթա

29.03.2017, 12:41
Այցի նպատակն է մասնակցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարի նիստերին և գագաթնաժողովին:
ՀՀ նախագահը աշխատանքային այցով մեկնել է Մալթա
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մալթայի Հանրապետություն, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, այցի նպատակն է մասնակցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարի նիստերին և գագաթնաժողովին:

Գագաթնաժողովին հրավիրված են Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ԵԺԿ-ի անդամ է 2012 թ.-ից: -0-