ՀՀ նախագահը դեսպաններ է նշանակել եվրոպական մի շարք երկրներում
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տեղափոխություններ է կատարել եվրոպական մի շարք երկրներում ՀՀ դեսպանատների կազմում:
Ինչպես հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը, Սարգիս Ղազարյանը ազատվել է Իտալիայի, Խորվաթիայի, Սան Մարինոյի, Մալթայի և Սլովենիայի Հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը, համատեղության կարգով, նշանակվել է Խորվաթիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիեննա), Վիկտորիա Բաղդասարյանը` Իտալիայի Հանրապետությունում:
Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը, համատեղության կարգով, նշանակվել է Պորտուգալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: -0-