ՀՀ նախագահը Հունաստանում ՀՀ նոր դեսպան է նշանակել

15.06.2016, 13:32
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հունաստանում ՀՀ նոր դեսպան է նշանակել։
ՀՀ նախագահը Հունաստանում ՀՀ նոր դեսպան է նշանակել
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Ֆադեյ Չարչօղլյանը նշանակվել է Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Աթենք), հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահը համապատասխան հրամանագիրը ստորագրել է չորեքշաբթի։

Նախագահի մեկ այլ հրամանագրով` Գագիկ Ղալաչյանն ազատվել է Հունաստանում, Ալբանիայում, Կիպրոսում, Սերբիայում և Բոսնիա և Հերցեգովինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:–0–