413.47
4
386.35
+20
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ նախագահն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2016թ.–ի մրցանակակրին

20:43
08 Նոյեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի 2016 թվականի մրցանակին արժանացած ֆրանսիացի աշխարհահռչակ գիտնական, համացանցի նախահայրերից մեկը համարվող, «Օփեն-Ռութ» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հանրապետության նախագահը ողջունել է անվանի գիտնականին և նրա տիկնոջը՝ Շանթալ Լեբրյումանին Հայաստանում և ընդգծել, որ ՀՀ նախագահի մրցանակը, որին արժանացել է պարոն Պուզենը, հայ ժողովրդի խտացված երախտագիտությունն ու հիացմունքն է այն մարդկանց նկատմամբ, ովքեր աշխարհն առաջ են տանում և ում տաղանդի շնորհիվ Արևմուտքը ստացավ տեխնոլոգիական առավելություն Արևելքի նկատմամբ ընդամենը 500 տարիների ընթացքում:

«Այս մրցանակը մեկ այլ նպատակ էլ ունի՝ մեր երիտասարդների ուշադրությունը հրավիրել ա՛յն մարդկանց և ա՛յն գործերի վրա, որոնք հաջողված են, որպեսզի այդ ամենը նրանց համար ուղենիշ լինի: Ուզում ենք նրանց ապացուցել, որ գիտելիքի շնորհիվ կարելի է դառնալ և՛ աշխարհահռչակ, և՛ ունենալ բարեկեցիկ կյանք, և՛ հարգանք»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Լուի Պուզենը նշել է, որ իր ամբողջ կյանքում մշտապես հաճույքով է աշխատել և շփվել այն մարդկանց հետ, ովքեր վճռական են տրամադրված իրենց քայլերում: «Վստահ եմ, որ Հայաստանում կան բազմաթիվ այդպիսի մարդիկ, ում հետ կարելի է աշխատել և ծրագրեր իրականացնել: Իմ նպատակն է նրանց հետ մշտապես պահել կապը և այդ կապի միջոցով միգուցե նաև նոր ծրագրեր մշակել ու աշխատանքներ իրականացնել»,- ասել է Լուի Պուզենը ՀՀ նախագահի հետ հանդիպմանն:

Հանդիպումից հետո նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին արժանացած անձանց նվիրված հատուկ ծրարի մարման արարողությունը:

Այն յուրահատուկ ֆիլատելիստական արտադրանք է՝ թեմատիկ ծրար, որին փակցված է 2013 թվականին թողարկված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ» թեմային նվիրված 2 նամականիշ: Հատուկ ծրարը, որը պատրաստվել է 500 հատ տպաքանակով, մարվել է հատուկ դրոշմակնիքով:

Ծրարին պատկերված են 2016 թվականին ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի մրցանակին արժանացած ֆրանսիացի գիտնական, դեյտագրամի գյուտարար, համացանցի նախահայրերից մեկը՝ Լուի Պուզենը, ինչպես նաև՝ նախորդ տարիների վեց մրցանակակիրները:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:46
21 Սեպտեմբերի 2023
Երևանում բազմամարդ հանրահավաք է. պահանջում են կառավարության հրաժարականը (ՎԻԴԵՈ)
Հանրահավաքի մասնակիցները պահանջում են գործող կառավարության անհապաղ հրաժարականը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի
16:55
21 Սեպտեմբերի 2023
Երևանի կենտրոնում ակցիաներ են՝ ի աջակցություն Արցախի (ՎԻԴԵՈ)
Երևանի կենտրոնում հինգշաբթի անցկացվում են ակցիաներ՝ ի աջակցություն Արցախի. ՎԻԴԵՈ
00:02
21 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ
22:19
20 Սեպտեմբերի 2023
Հանրահավաքի մասնակիցների և ոստիկանների միջև զանգվածային բախումներ են, մարդկանց բերման են ենթարկում
Իրավապահները սկսել են ուժի կիրառմամբ բերման ենթարկել հանրահավաքի մասնակիցներին
21:12
20 Սեպտեմբերի 2023
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
21:03
20 Սեպտեմբերի 2023
Երևանում կենտրոնում անցկացվում է ընդդիմության հանրահավաքն՝ ի պաշտպանություն Արցախի
Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի մոտ, անցկացվում է ընդդիմության հանրահավաքը՝ ի պաշտպանություն Արցախի
15:58
20 Սեպտեմբերի 2023
ՀՀ–ում քրեական վարույթներ են նախաձեռնվել Ադրբեջանի ղեկավարության կողմից ԼՂ–ում ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ
ՀՀ–ում քրեական վարույթներ են նախաձեռնվել Ադրբեջանի ղեկավարության կողմից ԼՂ–ում ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ
15:28
20 Սեպտեմբերի 2023
Իրանը չեղարկել է բոլոր չվերթերը դեպի Հայաստան ու Ադրբեջան
Իրանի ավիացիոն իշխանությունները չեղարկել են բոլոր չվերթերը դեպի Հայաստան ու Ադրբեջան
14:40
20 Սեպտեմբերի 2023
Հիմա ամենակարևոր հարցն այն է, որ ԼՂ-ի հայերի՝ իրենց տներում ապրելու իրավունքը լիարժեք կերպով ապահովվի ՌԴ-ի կողմից. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ տեղի ունեցածն ընդունում են ի գիտություն, կշարունակեն հետևել զարգացումներին. ՎԻԴԵՈ
13:26
20 Սեպտեմբերի 2023
Մոսկվան սպասում է Պուտին–Փաշինյան հեռախոսազրույցի ժամկետների համաձայնեցման. Պեսկով
Պեսկովը հայտնեց, որ Մոսկվան սպասում է Պուտին–Փաշինյան հեռախոսազրույցի ժամկետների համաձայնեցման
12:35
20 Սեպտեմբերի 2023
36 մարդ է տուժել կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով
36 մարդ է տուժել կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով
11:11
20 Սեպտեմբերի 2023
Ընդդիմությունը կոչ է անում այսօր մասնակցել մասշտաբային հանրահավաքի (ՎԻԴԵՈ)
Այսօր ժամը 19։00–ին ընդդիմությւոնը մասշտաբային հանրահավաք է կազմակերպում Հանրապետության հրապարակում. ՎԻԴԵՈ