ՀՀ կառավարությունն ավելի քան 250 տուն կտրամադրի աղետի գոտում

06.07.2017, 13:51
ՀՀ կառավարությունը 258 տուն կտրամադրի 1988 թ.–ի Սպիտակի երկրաշարժից տուժածներին։
ՀՀ կառավարությունն ավելի քան 250 տուն կտրամադրի աղետի գոտում
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը 258 տուն կտրամադրի 1988 թ.–ի Սպիտակի երկրաշարժից տուժածներին։

Տները տրամադրվում են աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակում։ Կառուցապատումն իրականացրել է «Գլենդել Հիլզ» ընկերությունը, շինարարական աշխատանքների ավարտից հետո ընկերությունը սնանկ է ճանաչվել, ինչը դժվարություններ է ստեղծել ծրագրի շահառուներին անշարժ գույքը փոխանցելու հարցում։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, Լոռու մարզի 14 շրջաններում 258 բնակելի տներն արդեն կառուցվել են, շինարարական աշխատանքներն ավարտվել են։

«Քանի որ կառուցապատող ընկերությունը սնանկ էր ճանաչվել, մենք չէինք կարողանում բնակարանները հանձնել շահառուներին։ Այժմ բոլոր ընթակարգերն ավարտված են, և կառավարության որոշմամբ անշարժ գույքը փոխանցվում է մարզպետարանին, վերջինս այն կփոխանցի շահառուներին», – ասաց Սարգսյանը։

Այս հարցը բարձրացվել է վարչապետի գլխավորությամբ Լոռու մարզում հուլիսի 1-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում:

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Աղետը հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաքներ ավերվեցին մասամբ։Այդ օրը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազ. մարդ, 140 հազարը դարձան հաշմանդամներ, իսկ կես միլիոն մարդ մնաց անօթևան։ -0-