ՀՀ երկրորդ նախագահի առանձնատան վրա հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել

16.04.2016, 01:07
ՀՀ երկրորդ նախագահի առանձնատման վրա հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել, տեղեկացրել է նրա մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը։
ՀՀ երկրորդ նախագահի առանձնատան վրա հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ երկրորդ նախագահի առանձնատման վրա հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել, տեղեկացրել է նրա մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը։

Նա նշել է, որ այժմ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է Մոսկվայում, որտեղ մասնակցում է «Սիստեմայի» տնօրենների խորհրդի նիստին, Hraparak.am–ին տեղեկացրել է Սողոմոնյանը։ Քոչարյանն այդ ընկերության տնօրենների խորհրդի անդամ է։

Սողոմոնյանը, ով ևս Մոսկվայում է, տեղեկացրել է, որ լրագրողներից է իմացել միջադեպի մասին։ «Որքան հասկանում եմ, ինչ-որ մեկը նռնակը նետել է ու փախել», – տեղեկացրել է ՀՀ երկրորդ նախագահի մամուլի քարտուղարը։

ArmLur.am–ի տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել Իսակովի պողոտայում։ Հրատարակությունը նշում է, որ Քոչարյանի ընտանիքի անդամներից ոչ ոք չի տուժել։

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչ Արմեն Մալխասյանն ավելի վաղ «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է, որ ոստիկանությունը ստուգում է հարձակման մասին ահազանգը։ Որոշ տվյալներով` Քոչարյանի առանձնատան մոտ պայթյուն չի գրանցվել։–0–