ՀՀ ԶՈւ–ն իրականացրել է ժամանակակից ամենամահաբեր «Տոչկա» հրթիռային համակարգի հերթական արձակումը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
27.11.2018,
17:40
ՀՀ ԶՈւ–ն իրականացրել է ժամանակակից ամենամահաբեր «Տոչկա» հրթիռային համակարգի հերթական արձակումը։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում գրել է, որ ՀՀ ԶՈՒ–ներում տեղի է ունեցել «Տոչկա Ու» հրթիռային համակարգի հերթական արձակումը։
Հովհաննիսյանը նաև հրապարակել է լուսանկարներ։
«Տոչկա Ու» հրթիռային համակարգի հերթական արձակման մասին հաղորդում է պատրաստել նաև «Զինուժ մեդիան», որի բացառիկ ռեպորտաժը կարելի է դիտել դեկտեմբերի 1-ին ժամը 21:45-ին Հանրային հեռուստաընկերության եթերում: –0–

