«Ծառուկյան» դաշինքի 3 անդամները պատգամավորական մանդատ են ստացել

31.05.2017, 12:18
«Ծառուկյան» դաշինքի 3 անդամները ստացել են պատգամավորական մանդատ։
«Ծառուկյան» դաշինքի 3 անդամները պատգամավորական մանդատ են ստացել
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./Նովոստի-Արմենիա/. «Ծառուկյան» դաշինքի 3 անդամները ստացել են պատգամավորական մանդատ, այս մասին չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում տեղեկացրեց ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը:

Նախօրեին Բաբլոյանը հայտնել էր «Ծառուկյան» դաշինքի 3 անդամների` Հարություն Կարագյոզյանի, Արտյոմ Ծառուկյանի և Խաչիկ Մանուկյանի պատգամավորական լիազորությունների դադարեցման մասին:

Загружается новость ... "Право"

«Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրություն է կազմել է «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակներով առավելագույն ձայներ հավաքած անդամներին` Գևորգ Պետրոյանին, Հակոբ Նազարյանին, Նորա Սեդրակյանին պատգամավորական մանդատներ տրամադրելու մասին»,-ասաց Բաբլոյանը:

2017 թ-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺ է անցել 4 քաղաքական ուժ. իշխող ՀՀԿ-ն (58 մանդատ), «Ծառուկյան» դաշինքը (31), «Ելք» դաշինքը (9), ինչպես նաև ՀՅԴ-ն (7 մանդատ)։–0–