433.09
4.17
413.45
+13
Եղանակը Երևանում
Հայ

Ազնավուր. կցանկանամ, որ «Pour toi Arménie» հանրահայտ երգը դառնա Հայաստանի օրհներգ (ՎԻԴԵՈ)

16:04
12 Հունիսի 2017

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը հյուրընկալվել է Le Club de Richard Findykian ռադիոհաղորդաշարին, որի ընթացքում ներկայացրել է Հայաստան կատարած վերջին այցի մանրամասները:

Նա նաև ասել է, որ կցանկանար, որ իր հեղինակած «Pour toi Arménie» հանրահայտ ու սիրված երգը դառնա Հայաստանի նոր օրհներգը:

Շառլ Ազնավուրն իր կեցավայր-թանգարանի այցելուներին անձամբ կպատմի իր կյանքի պատմությունը>>

«Ես կարծում եմ, որ «Pour toi Arménie» երգը կարող է դառնալ Հայաստանի օրհներգը, քանի որ ներկայիս օրհներգն առանձնապես բան չի հաղորդում: Նախագահ Սերժ Սարգսյանն ու, ոչ միայն նա, հավանություն է տվել այդ գաղափարին»,- ասել է Ազնավուրը:

Շանսոնյեն ռադիոհաղորդման ընթացքում պատմել է Հայաստան կատարած այցի ընթացքում իր որդու՝ Նիկոլայի մկրտության մասին:

Հպարտ եմ, որ որդիս որոշեց մկրտվել Հայաստանում. Ազնավուրը` Տաթևից (ԼՈՒՍԱՆԿԱՐ)>>

«Իմ բոլոր երեխաները հայկական եկեղեցում են մկրտվել, Նիկոլան բացառություն չէր: Նիկոլան Հայաստանում մկրտվեց և իմ հոր անունն ընտրեց: Մկրտության ընթացքում ես մտածում էի իմ ծնողների մասին, ընդհանրապես ես նրանց մասին մշտապես մտածում եմ: Շատ հաճախ գիշերը երազումս ծնողներիս եմ տեսնում, հայերը սիրում են երեխաներին և մեծերին»,- ասել է նա:

Ազնավուրը պատմել է նաև ՀՀ նախագահի մասնակցությամբ բացված «Ազնավուր» հիմնադրամի մասին և ընդգծել, որ հիմնադրամի բոլոր հարցերով զբաղվում է որդին` Նիկոլան: Նա նշել է, որ հիմնադրամը զբաղվելու է ամբողջ աշխարհում հայերին օգնություն տրամադրելով:

«Այդ հիմնադրամն օգնելու է ամբողջ աշխարհի հայերին: Հիմնադրամի առաջին նախագիծը թանգարանի հիմնումն է, որը ոչ միայն ինտերակտիվ թանգարան, այլև երիտասարդական կենտրոն, զբոսաշրջային վայր է դառնալու: Հիմնադրամը զբաղվելու է երիտասարդներով, որպեսզի նրանք չհեռանան երկրից, այլ կարողանան իրացնել իրենց կարողությունները հայրենիքում` ընտանիքով շրջապատված»,- պատմել է շանսոնյեն` ընդգծելով, որ սա կարևոր է, քանի որ Հայաստանն այժմ վտանգի մեջ է՝ հաշվի առնելով, որ սահմանակից է Թուրքիային և Ադրբեջանին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:27
03 Հոկտեմբերի 2023
Արդշինբանկն արժանացել է մրցանակի փոխանցումների որակի գերազանցության համար
Արդշինբանկը գերմանական Commerzbank-ի կողմից արժանացել է STP Quality Award մրցանակին՝ միջազգային փոխանցումների բարձր որակի ապահովման գործում ակնառու ձեռքբերումների համար
13:17
03 Հոկտեմբերի 2023
ԱԺ–ն վավերացրեց Հռոմի ստատուտը
Ազգային ժողովը քիչ առաջ վավերացրեց Հռոմի ստատուտը
10:57
03 Հոկտեմբերի 2023
Շուրջ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում. Հայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում
Ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, երբեմն որոշում են ապրանքն ուղարկել փորձաքննության
21:30
02 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանի կրակի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և երկու վիրավոր
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները թիրախավորած են եղել նաև շտապօգնության մեքենան, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է
19:37
02 Հոկտեմբերի 2023
Երևանում լույս աշխարհ են եկել արցախցի զույգեր` Արթուրն ու Մանեն
Փոքրիկների մայրը եղել է 39 շաբաթական հղի, երբ ընտանիքով բռնի տեղահանվել է Արցախից
17:13
02 Հոկտեմբերի 2023
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ. ՊՆ
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ
14:49
02 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
Ադրբեջանը քիչ առաջ կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
12:45
02 Հոկտեմբերի 2023
ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
11:16
02 Հոկտեմբերի 2023
Պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել հիգիենայի պահանջները չբավարարելու պատճառով
Պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել հիգիենայի պահանջները չբավարարելու պատճառով
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին