Ապարանում երեք մանկահասակ երեխաներ թունավորվել են մկնդեղ ուտելու հետևանքով
09.03.2017,
16:28
Ապարանում նախօրեին երեք մանկահասակ երեխաներ թունավորվել են մկնդեղ ուտելու հետևանքով։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Մարտի 8-ին, ժամը 16.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում մկնդեղով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 2010 թ. ծնված Էմմա Ղ.-ն, 2012 թ. ծնված Նարե Ղ.-ն և 2014 թ. ծնված Աշոտ Ա.-ն, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 15-ի սահմաններում իրենց պապի՝ 1939 թ. ծնված Մնաց Ա.-ի տանը պատահաբար մկնդեղ ուտելու հետևանքով», – նշվում է հաղորդագրության մեջ։
Կատարվում է հետաքննություն:–0–