Ադրբեջանցի հաքերները հայկական Facebook-յան էջեր են կոտրել. հրապարակվել է կոտրված էջերի ցանկը

29.01.2017, 18:21
Ադրբեջանական Anti-Armenia հաքերային խումբը հայտարարել է ու մամուլով տարածել, որ վերջին օրերին իրենց հաջողվել է կոտրել հայերի ավելի քան 3000 պրոֆիլ Facebook–ում։
Ադրբեջանցի հաքերները հայկական Facebook-յան էջեր են կոտրել. հրապարակվել է կոտրված էջերի ցանկը
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացնում է, որ ադրբեջանական Anti-Armenia հաքերային խումբը հայտարարել է ու մամուլով տարածել, որ վերջին օրերին իրենց հաջողվել է կոտրել հայերի ավելի քան 3 000 պրոֆիլ Facebook–ում։

«Որպես ապացույց նրանք հրապարակել են այդ կոտրած էջերի գաղտնաբառերը։ Արդեն հրապարակված տվյալներում օգտատերերի թիվը հազարից էլ փոքր է։ Իսկ դուբլիկատների և դատարկ գրառումների զտումից հետո մնում է ընդամենը 370 կոտրված օգտատեր», – նշում է փորձագետն ու հրապարակում կոտրված էջերի ցանկն` ավելացնելով, որ «ներկայացնում է միայն լոգինները, որոնք երեք տեսակի են` mail, հեռախոս և լոգին անուն»։–0–