+10
Եղանակը Երևանում
Հայ

ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի պատվիրակությունը այցելել է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանամերձ համայնքներ

12:28
22 Հուլիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետությունում գտնվող ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի աշխատակազմի պատվիրակությունը հինգշաբթի այցելել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուս և հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և բանակային կորպուսի հրամանատարության հետ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլսը:

Հանդիպման ընթացքում ԱՄՆ պատվիրակությանը ներկայացվել է հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը, Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հաճախականությունը և դրա հետևանքները: Ներկայացվել է հայկական կողմի դիրքորոշումը հրադադարի պահպանման համար անհրաժեշտ միջոցների վերաբերյալ:

минобороны и комитет ВС сената США (5).jpg

Տավուշի մարզում ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի աշխատակազմի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել մարզպետ Հովիկ Աբովյանի և սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ, ովքեր ներկայացրել են սահմանամերձ համայնքների խաղաղ բնակչության առօրյա կյանքի վրա հրադադարի խախտումների հետևանքները բնակչության անվտանգության, գյուղատնտեսական աշխատանքների իրականացման և ենթակառուցվածքների շահագործման առումով:

Բացի այդ, ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի աշխատակազմի պատվիրակությունն այցելել է նաև ՀՀ ՊՆ Խաղաղապահ բրիգադի ուսումնական կենտրոն, որտեղ տեղեկատվություն է ստացել միջազգային խաղաղության և կայունության պահպանման գործողություններում հայ խաղաղապահների ներգրավվածության և նախապատրաստվող առաքելությունների վերաբերյալ: -0-

минобороны и комитет ВС сената США (1).jpg

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:02
17 Մայիսի 2022
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ապառիկ վաճառքի կետերում վարկերի ձևակերպումը ոչ թղթային տեխնոլոգիայի կիրառմամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկը վաճառակետերում ապառիկ վարկեր տրամադրելիս հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ստորագրել փաստաթղթերը թվային ձևաչափով
17:37
17 Մայիսի 2022
Ամերիաբանկն ստացել է «Տարվա գործարքը 2021 – Կանաչ առևտուր» մրցանակը ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակում
Ամերիաբանկի և իտալական Banca Popolare di Sondrio բանկի համատեղ նախագիծը, որն ուղղված է ջրային և էներգետիկ ռեսուրսների պահպանմանը, արժանացել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Տարվա գործարք 2021. Կանաչ առևտուր» մրցանակին
15:28
17 Մայիսի 2022
Լոռիում խորտկարանի տերը կանանց 1000 և 5000 դրամ է տվել հաճախորդների հետ սեռական հարաբերություն ունենալու համար. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՎԻԴԵՈ)
Լոռիում խորտկարանի տերը կանանց 1000 և 5000 դրամ է տվել հաճախորդների հետ սեռական հարաբերություն ունենալու համար. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. ՎԻԴԵՈ
13:52
17 Մայիսի 2022
Ավտոբուսային պարկի 80%–անոց թարմացում, վճարում QR կոդով և քարտերով. տրանսպորտային ի՞նչ նորամուծություններ են սպասվում Երևանում
Ավտոբուսային պարկի 80%–անոց թարմացում, վճարում QR կոդով և քարտերով. տրանսպորտային ի՞նչ նորամուծություններ են սպասվում Երևանում
13:47
17 Մայիսի 2022
Երևանում աննախադեպ թվով ակտիվիստներ են բերման ենթարկվել
Երևանում աննախադեպ թվով ակտիվիստներ են բերման ենթարկվել
12:30
17 Մայիսի 2022
Երևանում փակ փողոցներ չկան, 5–7 րոպեում բացվել են. ոստիկանություն
Ոստիկանությունից հայտնում են, որ Երևանում փակ փողոցներ չկան, 5–7 րոպեում բացվել են
11:44
17 Մայիսի 2022
Երևանում բերման ենթարկված ակտիվիստների թիվը հասավ 286–ի
Երևանում բերման ենթարկված ակտիվիստների թիվը հասավ 286–ի
11:00
17 Մայիսի 2022
Ոստիկանությունն այսօր բերման է ենթարկել անհնազանդության ակցիաների 155 մասնակցի
Ոստիկանությունն այսօր բերման է ենթարկել անհնազանդության ակցիաների 155 մասնակցի
19:59
16 Մայիսի 2022
Մետրոյի «Բարեկամություն» կայարանում տեղի է ունեցել տեխնիկական խափանում, խախտվել է երթևեկության գրաֆիկը
Մետրոյի «Բարեկամություն» կայարանում տեղի է ունեցել տեխնիկական խափանում, խախտվել է երթևեկության գրաֆիկը
19:48
16 Մայիսի 2022
Հանրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքը հանվելու՞ է. ԱՆ-ն պարզաբանում է
Հանրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքը հանվելու՞ է. ԱՆ-ն պարզաբանում է
15:17
16 Մայիսի 2022
20–ամյա զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել են նրա համածառայակիցները
20–ամյա զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել են նրա համածառայակիցները
14:23
16 Մայիսի 2022
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել