422.52
4.12
401.22
+17
Եղանակը Երևանում
Հայ

ԱԳՆ. Փարիզի ահաբեկչությունների հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան

17:04
15 Նոյեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Փարիզի ահաբեկչությունների հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան, հաղորդում է ՀՀ արտգործնախարարությունը` հղում անելով Ֆրանսիայի իշխանությունների՝ ՀՀ դեսպանությանը տրամադրած նախնական տեղեկատվությանը։

Փարիզում և նրա արվարձաններից մեկում մի շարք ահաբեկություններ և կրակոցներ էին գրանցվել։ Վերջին տվյալներով` զոհվել է 130 մարդ, ավելի քան 352–ը վիրավոր է, որոնցից 99–ը ծայրահեղ ծանր վիճակում են։

Ահաբեկիչները գրոհներ են կազմակերպել Փարիզի տարբեր կետերում։ Մեծ թվով զոհեր են գրանցվել «Բատակլան» համերգասրահում, որտեղ ահաբեկիչները պատանդ են վերցրել հանդիսատեսին։ Այնտեղ սպանվել է մոտ հարյուր մարդ։ Բացի այդ, մահապարտները պայթյուններ են կազմակերպել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում։ Զինված գրոհայինները գնդակահարել են մի քանի սրճարանների և ռեստորանների այցելուների։

Ահաբեկությունների համար պատասխանատվությունը վերցրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:05
16 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը մեկնել է Ստրասբուրգ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ
15:59
16 Հոկտեմբերի 2023
Քաղաքացու ահազանգի հիմքով՝ կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
Պարզվել է, որ Երևանում հացի արտադրամասը գործում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով
14:44
16 Հոկտեմբերի 2023
Որո՞նք են երեխաների մոտ վերին շնչուղիների սուր վիրուսայի ինֆեկցիայի ախտանիշերը. ԱՆ–ն խորհուրդներ է ներկայացնում
Վերին շնչառական ուղիների սուր վիրուսային վարակները կարող են հարուցվել տարբեր վիրուսային հարուցիչներով
12:45
16 Հոկտեմբերի 2023
Սամվել Բաբայանի հայտարարությունների և հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել
Իրավապահները քրգործ են հարուցել Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների ու հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա
11:54
16 Հոկտեմբերի 2023
Թել Ավիվ–Երևան հատուկ չվերթը Երևանում վայրէջք կկատարի ժամը 15։30–ին
ՀՀ քաղաքացիներին Իսրայելից Հայաստանի տեղափոխող հատուկ չվերթը ժամը 15։30–ին վայրէջք կկատարի Երևանում
10:05
16 Հոկտեմբերի 2023
Հայաստանում սպասվում են անձրևներ, ջերմաստիճանը կնվազի
Սպասվում է ջերմաստիճանի նվազում
13:37
14 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը կարող է մինչև տարվա վերջ հարված հասցնել երկու ուղղությամբ. քաղաքագետը զգուշացրել է ռիսկերի մասին (ՎԻԴԵՈ)
Փորձագետի խոսքով, Ադրբեջանը պատրաստ կլինի հարված հասցնել երկու ուղղությամբ. ՎԻԴԵՈ
13:08
14 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանն առաջիկա շաբաթներում կարող է ներխուժել Հայաստան. Politico
Բլինքենը նշել է, որ Պետդեպարտամենտը  հնարավորություն է փնտրում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար և չի նախատեսում երկարաձգել Բաքվին ռազմական օգնություն չցուցաբերելու ԱՄՆ-ի վաղեմի արգելքը
15:38
13 Հոկտեմբերի 2023
Արդշինբանկի կողմից առաջարկվող ծառայությունների փաթեթ Արցախի մեր հայրենակիցների համար
Արդշինբանկը ձեռնարկել է մի շարք միջոցառումներ՝ ֆինանսական գործարքներին ձեր հասանելիությունը և հարմարավետությունը ապահովելու համար
15:33
13 Հոկտեմբերի 2023
Պուտինը հույս է հայտնել, որ Գյումրին 2024թ.–ին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Պուտինը հույս է հայտնել, որ Գյումրին 2024թ.–ին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
11:26
13 Հոկտեմբերի 2023
ԵՄ-ն Պարեկային ծառայությանը կտրամադրի Škoda մակնիշի 75 մեքենա
ԵՄ-ն Պարեկային ծառայությանը կտրամադրի Škoda մակնիշի 75 մեքենա
11:13
13 Հոկտեմբերի 2023
Ավինյանը երդվեց` ձեռքը դնելով մ.թ.ա. 782թ.–ով թվագրված Էրեբունի–Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրության վրա (ՎԻԴԵՈ)
Տիգրան Ավինյանը երդվեց` ձեռքը դնելով մ.թ.ա. 782թ.–ով թվագրված Էրեբունի–Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրության վրա. ՎԻԴԵՈ