ԱԱԾ նոր պետը դրսի՞ց է նշանակվելու

11.02.2016, 11:03
Երեկ քաղաքում ակտիվորեն լուրեր էին շրջանառվում, թե ԱԱԾ նոր պետը դրսից է նշանակվելու:
ԱԱԾ նոր պետը դրսի՞ց է նշանակվելու

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/.Երեկ քաղաքում ակտիվորեն լուրեր էին շրջանառվում, թե ԱԱԾ նոր պետը դրսից է նշանակվելու, գրում է «Չորրորդ իշխանությունը»։

Այսինքն՝ նոր պետը չի լինելու ԱԱԾ համակարգից, ինչն այնքան էլ ողջունելի չի եղել Գորիկ Հակոբյանի կողմից, գրում է թերթը։

Հոդվածի հեղինակները նշում են, որ խոսակցություններ կային, որ նախօրոք պայմանավորվածություն է եղել՝ նոր պետը լինելու է համակարգի ներսից, և Գորիկ Գուրգենիչն էլ շարունակելու է աշխատել ԱԱԾ շենքում։ Այսինքն՝ նա լինելու է Սերժ Սարգսյանի՝ համապատասխան գծով խորհրդականը, բայց իր աշխատասենյակը լինելու է ոչ թե նախագահականում, այլ ԱԱԾ-ում։

Սակայն Գուրգենիչի պլանները փոխվել են, երբ նա հասկացել է, որ պետ են նշանակում դրսից, ըստ այդմ իր հետ չաշխատած մեկին։ Ինչ կորոշի Սերժ Սարգսյանը` հայտնի կդառնա այսօր կեսօրին, գրում է թերթը։–0–