-37 °C․ այս գիշեր խիստ ցածր ջերմային ֆոն է դիտվել

03.01.2026, 12:38
Հունվարի 3-ի գիշերը հանրապետությունում դիտվել է խիստ ցածր ջերմային ֆոն
-37 °C․ այս գիշեր խիստ ցածր ջերմային ֆոն է դիտվել

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 3-ի գիշերը հանրապետությունում դիտվել է խիստ ցածր ջերմային ֆոն, հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ ներկայացնելով տվյալներ բոլոր մարզերից, այդ թվում՝ Երևանից։

  • Շիրակում` -19…-27 °C (Աշոցքում -37 °C)

  • Գեղարքունիքում` -11… -23 (Մասրիկում -26 °C)

  • Արագածոտնի բարձր լեռնային շրջաններում` -19 °C

  • Արագածոտնի լեռնային շրջաններում` -26...-27 °C

  • Կոտայքի լեռնային շրջաններում` -16...-23 °C

  • Կոտայքի լնախալեռներում` -14 °C

  • Լոռիում` -16...-24 °C (Տաշիրում -28 °C)

  • Տավուշում` -9...-10 °C

  • Վայոց Ձորի լեռնային շրջաններում` -16 °C

  • Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում` -10 °C

  • Սյունիքի հովտային շրջաններում` -1...-3 °C

  • Սյունիքի նախալեռնային շրջաններում` -6...-19 °C

  • Արմավիրում` -15 °C

  • Արարատում` -11...-13 °C

  • Երևանում` -13...-18 °C

Ավելի վաղ կենտրոնը հայտնել էր, որ հանրապետության տարածքում հունվարի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 3-4-ին հանրապետության ողջ տարածքում գիշերը կնվազի 14-18 աստիճանով: