Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու նրա 2 տարեկան որդին հայտնաբերվել են
22.12.2022,
19:04
Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու նրա 2 տարեկան որդին հայտնաբերվել են

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 21-ին հաղորդվել էր 34-ամյա Անժելա Մանուչարյանի և 2021 թ. ծնված որդու անհետ կորելու մասին, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Ոստիկանության Գորիսի, Արաբկիրի և Մաշտոցի բաժինների ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 21-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Անժելա Մանուչարյանը անչափահաս որդու հետ Գորիս քաղաքի Ավանգարդ փողոցի հյուրանոցում հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Գորիսի բաժին: Նա հայտնել է, որ որդու հետ իր կամքով է հեռացել տնից և գնացել Գորիս: Նաև հայտնել է, որ իր և որդու նկատմամբ որևէ ոտնձգություն չի կատարվել:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ոստիկանության Մաշտոցի բաժին:-0-