554.5
6.8
476.95
+11
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի Հանրապետության 30-ամյակին նվիրված հուշադրամ է թողարկվել

17:37
13 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 1991 թ. սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության մեջ սկսվել է Երրորդ հանրապետության շրջանը: Սահմանվել են պետականության խորհրդանիշները՝ Հայաստանի Հանրապետության դրոշը, զինանշանը և օրհներգը: Հիմնվել են պետական պարգևներ` կոչումներ, շքանշաններ և մեդալներ:

Ինչպես հաղորդում է armbanks.am բանկային պորտալը, հղում անելով ՀՀ ԿԲ–ին, 1993 թ. նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ է դրվել Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը՝ դրամը:

Անկախ ժողովրդավարական պետության կազմավորումը նպաստել է ազգային ինքնագիտակցության և ավանդույթների պահպանմանն ու ամրապնդմանը, նաև բարձրացել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու դերը հասարակական կյանքում։ Անկախության ժամանակաշրջանի կարևորագույն նվաճումներից է ազգային բանակի՝ որպես հայոց պետականության պաշտպանի կայացումը:

Այսօր Հայաստանը Միացյալ ազգերի կազմակերպության, Անկախ Պետությունների Համագործակցության, Եվրոխորհրդի, Առևտրի համաշխարհային կազմակերպության, Եվրասիական տնտեսական միության և 40-ից ավելի այլ միջազգային կազմակերպությունների անդամ է։

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը` հավերժության նշանի ֆոնին: Դարձերեսին՝ ոճավորված եռագույնը, զարդանախշ և «30-ամյակ» մակագրությունը: Էսքիզների հեղինակներն են Հարություն Սամուելյան (դիմերես), Վարդան Վարդանյան (դարձերես):

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում: Հուշադրամի անվանական արժեքն է 5000 դրամ, մետաղը/հարգը` արծաթ 9250, քաշը`168,1 գ, տրամագիծը` 63,0 մմ, որակը` պրուֆ, դրամաշուրթը`հարթ/համարակալված, թողարկման քանակը` 300 հատ, թողարկման տարեթիվը`2021։

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:

ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկատվությունը հուշադրամների շրջանառության մեջ դնելու օրվա մասին չի ենթադրում, որ հուշադրամների վաճառքը կազմակերպվում է տվյալ օրվանից: Վաճառվող հուշադրամների և դրանց վաճառքի գնի մասին տեղեկատվությունը տեղադրվում է ՀՀ կենտրոնական բանկի «Թղթադրամներ և մետաղադրամներ» - «Դրամագետ» վաճառասրահ տիրույթում, «Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքներ բաժնում:

Ձեռքբերված հուշադրամները և այլ դրամագիտական արժեքները ենթակա չեն վերադարձման և փոխանակման:-0-
Partners News
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
26 Հոկտեմբերի 2021
Քերոբյան. Ամանորի վեց-յոթ օրվա ընթացքում զբաղվում ենք որկրամոլությամբ, ու դա հակաքրիստոնեական է
Էկոնոմիկայի նախարարն ասում է, որ Ամանորի վեց-յոթ օրվա ընթացքում զբաղվում ենք որկրամոլությամբ, ու դա հակաքրիստոնեական է
11:09
26 Հոկտեմբերի 2021
COVID-19–ի սարսափելի հակառեկորդը շարունակվում է.նախօրեին մահացել է 57 մարդ, գրանցվել է 1517 նոր դեպք
COVID-19–ի սարսափելի հակառեկորդը շարունակվում է.նախօրեին մահացել է 57 մարդ, գրանցվել է 1517 նոր դեպք
10:51
26 Հոկտեմբերի 2021
Գորիսն այս պահին. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Գորիսն այս պահին. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել.ՎԻԴԵՈ
23:01
25 Հոկտեմբերի 2021
Պապիկյանը հայտնել է, թե երբ շահագործման կհանձնվի ռազմավարական նշանակություն ունեցող Տաթև–Աղվանի ճանապարհահատվածը (ՖՈՏՈ)
Փոխվարչապետը հայտնել է, թե երբ շահագործման կհանձնվի ռազմավարական նշանակություն ունեցող Տաթև–Աղվանի ճանապարհահատվածը.ՖՈՏՈ
22:21
25 Հոկտեմբերի 2021
«Նոր օրենքը սահմանափակում է խոսքի ազատությունը». Լրագրողական միջազգային կազմակերպությունները միանում են Հայաստանի Ժուռնալիստների միության պահանջին
«Նոր օրենքը սահմանափակում է խոսքի ազատությունը». Լրագրողական միջազգային կազմակերպությունները միանում են Հայաստանի Ժուռնալիստների միության պահանջին
20:37
25 Հոկտեմբերի 2021
Ընդդիմությունը հուժկու հարված է պատրաստում, Փաշինյանը կստորագրի՞ նոր փաստաթուղթ. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ (ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ)
Ընդդիմությունը հուժկու հարված է պատրաստում, Փաշինյանը կստորագրի՞ նոր փաստաթուղթ. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ.ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ
18:56
25 Հոկտեմբերի 2021
Դպրոցների արձակուրդները երկարաձգվեցին. ի՞նչ փոփոխություններ է կատարել ԿԳՄՍՆ–ն
Դպրոցների արձակուրդները երկարաձգվեցին. ի՞նչ փոփոխություններ է կատարել ԿԳՄՍՆ–ն
12:33
23 Հոկտեմբերի 2021
9 ժամ և 24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
9 ժամ և 24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
21:25
22 Հոկտեմբերի 2021
Նորվեգիան Հայաստանին կնվիրաբերի 620 400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութ
Նորվեգիան Հայաստանին կնվիրաբերի 620 400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութ
20:45
22 Հոկտեմբերի 2021
Ամերիաբանկ. 62.5%-ով ավելի հարկ` նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ
2021 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է
20:38
22 Հոկտեմբերի 2021
Թաթոյանը դարձել է պատուհաս, Փաշինյանը վախենում է, Պուտինը տարբերակ է առաջարկել.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Թաթոյանը դարձել է պատուհաս, Փաշինյանը վախենում է, Պուտինը տարբերակ է առաջարկել.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
16:14
22 Հոկտեմբերի 2021
Աշխատողներն այսուհետ կարող են աշխատանքի հետ կապված իրենց բողոքները ներկայացնել առցանց. գործարկվել է Employeeprotect.am հարթակը
Աշխատողներն այսուհետ կարող են աշխատանքի հետ կապված իրենց բողոքները ներկայացնել առցանց. գործարկվել է Employeeprotect.am հարթակը