Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հունիսի 17–21)

22.06.2019, 10:30
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հունիսի 17–21)։
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հունիսի 17–21)

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հունիսի 17–21)։
  • Հայաստանում լրագրող է ձերբակալվել՝ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալից խոշոր չափի շորթում կատարելու կասկածանքով։
  • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել հունիսի 20–ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո։ Ափսոսանքով նշելով վերջին կորուստները` համանախագահները կոչ են արել կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել խաղաղությանը և առարկայական բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի վերականգնման համար։ Միջնորդները կոչ են արել կողմերին հաստատել հրադադարի ռեժիմն անշեղորեն պահպանելու իրենց պարտավորությունները և զերծ մնալ սադրիչ գործողություններից։