534.18
7.56
476.18
+32
Եղանակը Երևանում
Հայ

ԱԱԾ-ն հանդես է գալիս նոր բացահայտումներով. խոսքը Սյունիքի նախկին մարզպետի մասին է

17:14
18 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք, հաղորդում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը:

«ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2016թ-ին պաշտոնավարող Սյունիքի մարզպետը, տեղեկանալով, որ իր հետ լարված հարաբերությունների մեջ գտնվող անձինք հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով ձեռք են բերել հողատարածք՝ նշված ձեռնարկատիրական գործունեությանն արհեստական խոչընդոտելու և ներդրումային ծրագրերը ձախողելու նպատակով, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց ցուցում է տվել նշված հողամասին հարակից՝ մուտքն ապահովող տարածքը իրացնել իր մատնանշած անձին» – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Իրավասու անձինք, կազմելով հողատարածքն աճուրդով օտարելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, կազմակերպել են վաճառքը, ինչի արդյունքում կառուցապատվող տարածքի սեփականատերը փաստացի զրկվել է հողամասը տնօրինելու և օգտագործելու հնարավորությունից: 

Загружается новость ... "Лево"

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով: Կատարվում է նախաքննություն:

Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, մինչև 2016թ.–ի հոկտեմբերի 6–ը Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցրել է Սուրիկ Խաչատրյանը։

Միաժամանակ, Սուրիկ Խաչատրյանից հետո Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Վահե Հակոբյանի նախկին մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` կոչ անելով ԱԱԾ–ին հաղորդագրություններ տարածելիս չտալ տարըմբռնման տեղիք։

«Քիչ առաջ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը մամլո հաղորդագրություն է տարածել 2016 թվականին Սյունիքի նախկին մարզպետի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի բացահայտման վերաբերյալ։ Որպես Սյունիքի նախկին մարզպետ Վահե Ալբերտի Հակոբյանի նախկին մամուլի քարտուղար պաշտոնապես հայտարարում եմ, որ Վահե Հակոբյանը չունի որևէ առնչություն նշված իրադարձությունների հետ։ Շփոթմունքն առաջացել է այն բանի հետևանքով, որ ԱԱԾ մամուլի կենտրոնը հաշվի չի առել այն հանգամանքը, որ 2016 թվականի ընթացքում Սյունիքն ունեցել է երկու մարզպետ. Սուրեն Խաչատրյան և Վահե Հակոբյան։ Ինձ համար անհասկանալի պատճառներով հաղորդագրությունը կազմողները չեն նշել նախկին մարզպետի անուն ազգանունը, ինչը դարձել է նման անդուր շփոթմունքի պատճառ։ Հորդորում եմ ԱԱԾ մամուլի կենտրոնին հետայսու նման հաղորդագրություններ կազմելիս լինել չափազանց ուշադիր և չտալ տարըմբռնման տեղիք», – նշել է Սաղաթելյանը։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:22
22 Հուլիսի 2019
Ավագ դատախազը ներգրավվել է որպես մեղադրյալ` խոշոր կաշառք ստանալու գործով
Ավագ դատախազ Լ. Կ.-ի պաշտոնավարումը կասեցվել է:
20:58
22 Հուլիսի 2019
Սուրենյանը` երևանյան դժոխային տապի մասին. «Մեկ ամսից երանի ենք տալու այս օրերին»
Այսօր` հուլիսի 22–ին, Երևանում ցերեկային ժամերին կանխատեսվել է +40...+42
19:58
22 Հուլիսի 2019
Հայաստանի ԱԱԾ–ն 1 տարում պետբյուջե է վերադարձրել ավելի քան 47 մլն դոլար
Հաշվետու ժամանակահատվածում դեպարտամենտի կողմից հարուցվել է 327 քրեական գործ
17:59
22 Հուլիսի 2019
Փաշինյան. մեզ հետ կռվի բռնվելն անիմաստ է, դրա արդյունքը Հայաստանի անվերապահ հաղթանակն է (ՎԻԴԵՈ)
Հայաստանին անհրաժեշտ են այնպիսի զինված ուժեր, պետականություն և հասարակություն, որոնք կօգնեն երկրին հաղթել ցանկացած պոտենցիալ հակառակորդի։
16:44
22 Հուլիսի 2019
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը մի շարք տոնական միջոցառումներով նշեց hանքագործի և մետաղագործի օրը (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)
ԳեոՊրոՄայնինգ հանքարդյունաբերական ընկերությունների միջազգային դիվերսիֆիկացված խումբը հուլիսի 19-ին և 20-ին  կազմակերպեց Հանքագործի և մետաղագործի օրվան նվիրված միջոցառումներ
16:40
22 Հուլիսի 2019
Վարչապետ Փաշինյանը մեկնել է արձակուրդ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի օրվանից մեկնել է արձակուրդ:
16:00
22 Հուլիսի 2019
Դավիթ Տոնոյանը «ռազմական անակնկալներ» է խոստացել
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, երկուշաբթի խոսել է սպառազինությունների գնումների մասին:
15:57
22 Հուլիսի 2019
Հայաստանցի դպրոցականները 4 մեդալ են նվաճել մաթեմատիկայի և կենսաբանության օլիմպիադաներում
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատմել է երկու միջազգային օլիմպիադաներում հայ դպրոցակաների նվաճումների մասին:
15:50
22 Հուլիսի 2019
Փաշինյան. հեռու չէ այն օրը, երբ ՀՀ–ում կհնչի «Տիկնայք և պարոնայք գեներալներ» արտահայտությունը
Փաշինյան. հեռու չէ այն օրը, երբ ՀՀ–ում կհնչի «Տիկնայք և պարոնայք գեներալներ» արտահայտությունը:
14:51
22 Հուլիսի 2019
Պարտավոր ենք ստեղծել բոլոր հնարավորությունները, որպեսզի կանայք ծառայություն մատուցեն ԶՈւ–ում.Փաշինյան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ռազմաուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական միջոցառմանը:
14:38
22 Հուլիսի 2019
Դատախազությունը ճանապարհատրանսպորտային հանցագործությունների համար պատիժը խստացնող օրենսդրական նախագիծ է շրջանառության մեջ դրել
ՀՀ դատախազությունը շրջանառության մեջ է դրել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների համար պատիժը խստացնող օրենսդրական նախագիծ։
14:13
22 Հուլիսի 2019
ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկել Ադրբեջանի կողմից հայկական գյուղի գնդակոծության կապակցությամբ
Նախարարը տեղեկություն է ներկայացրել նաև սահմանագծում իրավիճակի մասին: