+27
Եղանակը Երևանում
Հայ

Լրագրողը ձերբակալվել է՝ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալից խոշոր չափի շորթում կատարելու կասկածանքով

13:29
20 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ լրագրողի կողմից խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Վերջինս ձերբակալվել է, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Նախնական տվյալներով՝ 2019թ. հունիսի 18-ին «Հայկական ժամ» խմբագրության լրագրողը այցելել է «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալի աշխատասենյակ և ներկայանալով որպես լրագրող՝ հայտնել է, որ տեղեկություններ ունի՝ իբրև վերջինիս կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և այդ առնչությամբ շուրջ 41.000.000 ՀՀ դրամի չափով չվճարված հարկային պարտավորություններ ունենալու վերաբերյալ: Լրագրողը գումարտակի հրամանատարի տեղակալին հայտնել է նաև, որ պատրաստվում է այդ վարկաբեկիչ տեղեկությունը հրապարակել չորս լրատվամիջոցներով, և այն չհրապարակելու համար վերջինից պահանջել է խոշոր չափերի՝ 800.000  ՀՀ դրամ գումար՝ ակնարկելով, որ պահանջված գումարի չափը հնարավոր է նվազեցնել:

2019թ. հունիսի 19-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, «Հայկական ժամ» խմբագրության լրագրողը, այցելելով գումարտակի հրամանատարի տեղակալի աշխատասենյակ, նախկինում ներկայացրած սպառնալիքով պահանջել և շորթմամբ ստացել է 400.000 ՀՀ դրամ գումար, որից անմիջապես հետո ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն աշխատասենյակում բռնվել է:

Դեպքի վայրի զննությամբ լրագրողի պայուսակում հայտնաբերվել է գումարտակի հրամանատարի տեղակալից ստացած 400.000 ՀՀ դրամ գումարը:

Դեպքի առթիվ 2019թ. հունիսի 19-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով (շորթումը), որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում:

Լրագրողը ձերբակալվել է՝ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալից խոշոր չափերի շորթում կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է։–0

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:55
15 Հուլիսի 2019
Ահազանգ ԱԻՆ–ում. 32–ամյա քաղաքացին Արագած լեռան խառնարանի մոտ վնասել է ոտքը
Ահազանգ ԱԻՆ–ում. 32–ամյա քաղաքացին Արագած լեռան խառնարանի մոտ վնասել է ոտքը:
10:12
15 Հուլիսի 2019
4 ջրատար և 67 փրկարար. Ծիծեռնակաբերդի մոտ բռնկված հրդեհը հաջողվել է մարել միայն կեսգիշերն անց
4 ջրատար և 67 փրկարար. Ծիծեռնակաբերդի մոտ բռնկված հրդեհը հաջողվել է մարել միայն կեսգիշերն անց։
23:56
14 Հուլիսի 2019
Ծիծեռնակաբերդի մոտ բռնկված խոշոր հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է 4 ջրատար և 59 փրկարար
Ծիծեռնակաբերդի մոտ բռնկված խոշոր հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է 4 ջրատար և 59 փրկարար. աշխատանքները ղեկավարում է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
23:12
14 Հուլիսի 2019
3 ջրատար և 50 փրկարար. Ծիծեռնակաբերդի մոտ բռնկված հրդեհը դեռ չի հաջողվում մարել (ՎԻԴԵՈ)
3 ջրատար և 50 փրկարար. Ծիծեռնակաբերդի մոտ բռնկված խոշոր հրդեհը դեռ չի հաջողվում մարել։
19:23
14 Հուլիսի 2019
Լոռիում քարաթափման հետևանքով մահացել են կինն ու նրա 12–ամյա երեխան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Լոռիում քարաթափման հետևանքով մահացել են կինն ու նրա 12–ամյա երեխան:
15:12
14 Հուլիսի 2019
Խոշոր ու ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. մեկ մարդ մահացել է
Նախօրեին՝ հուլիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
11:00
14 Հուլիսի 2019
Արտակարգ պատահար Երևանում. տրոլեյբուսի հոսանքաընդունիչ ձողը պոկվել և ընկել է կողքով ընթացող մեքենայի վրա (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արտակարգ պատահար Երևանում. տրոլեյբուսի հոսանքաընդունիչ ձողը պոկվել և ընկել է կողքով ընթացող մեքենայի վրա, կա վիրավոր։
14:25
13 Հուլիսի 2019
Երևանում դանակահարություն է տեղի ունեցել. կասկածյալը ձերբակալված է
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
12:08
13 Հուլիսի 2019
Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան
Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել:
23:35
12 Հուլիսի 2019
Մահվան ելքով պատահար Գյումրիում. գնացքը վրաերթի է ենթարկել կնոջը
Ուրբաթ երեկոյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում կայարանի մոտ:
15:19
12 Հուլիսի 2019
Արտակարգ դեպք հայկական գյուղում. արջն անցել է բակերով և հավեր է վնասել
Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց Ձորի մարզում։
11:29
12 Հուլիսի 2019
Ողբերգական վթար Երևանում. կա 2 զոհ և վիրավորներ, այդ թվում` երեխաներ (ՖՈՏՈ)
Նախօրեի ուշ երեկոյան ավտովթար է տեղի ունեցել Երևանում։