Նախօրեին հաստատվել է կորոնավիրուսի 1257 դեպք, 18 մարդ մահացել է. ԱՆ

25.03.2021, 11:05
Նախօրեին հաստատվել է կորոնավիրուսի 1257 դեպք, 18 մարդ մահացել է
Նախօրեին հաստատվել է կորոնավիրուսի 1257 դեպք, 18 մարդ մահացել է. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 187441 դեպք, որոնցից 169727-ն` առողջացած, 3416-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13427 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 822634 թեստավորում: 

Այսպիսով` երեկ կատարվել է 5228 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1257 նոր դեպք: Ունենք 242 առողջացած և 18 մահվան դեպք: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 871 է:–0–