463.11
7.11
433.87
+21
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է 10,8%-ով հիփոթեքային վարկավորման ծրագիր Renaissance Premium Home բնակելի համալիրում

15:06
05 Ապրիլի 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ԵՊՀ շրջանավարտների միավորում» կառուցապատող ընկերությունը մեկնարկել են համատեղ հիփոթեքային ծրագիր Renaissance Premium Home բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրում բնակարանների գնորդների համար՝ տարեկան 10,8% տոկոսադրույքով, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը: 

Անշարժ գույքի ձեռքբերման հիփոթեքային վարկ կարելի է ձևակերպել տարեկան 10,8%-ով (փաստացի տոկոսադրույք` 11,4%-11,9%), 5 մլն ՀՀ դրամից մինչև 80 մլն ՀՀ դրամ գումարի չափով, 3-30 տարի ժամկետով: Բնակարանի ձեռք բերման նվազագույն կանխավճար՝ սկսած 10%-ից: Բանկն իրականացնում է ձեռք բերված գույքի և վարկառուի անձի ապահովագրություն վարկի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում: 

«Բնակարանային հարցի լուծումը ՎՏԲ-Հայաստան Բանկի համար առավել կարևոր է։ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» կառուցապատողի հետ համատեղ Բանկի հիփոթեքային ծրագիրը մեր հաճախորդներին առաջարկում է առավել հարմար պայմաններ Renaissance Premium Home պրեմիում դասի բնակելի համալիրում բնակարաններ գնելու համար։ Բացառիկ ծրագրի շրջանակներում մենք նախատեսում ենք տրամադրել վարկեր նորակառույց շենքերում՝ շուրջ 350 բնակարաններ գնելու համար»,- նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Տաթևիկ Բադալյանը։ 

Վարկային հայտ ներկայացնելու համար հաճախորդները կարող են դիմել Բանկի Հիփոթեքային կենտրոն՝ ք․ Երևան, Վերին Անտառային 135, մասնաշենք 40 հասցեով, ինչպես նաև մարզերում գտնվող Բանկի ցանկացած մասնաճյուղ։ Վարկային հայտ ներկայացնելիս պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ՝ տեղեկանք կառուցապատողից, վարկառուի, առկայության դեպքում նաև համավարկառուի անձը հաստատող փաստաթուղթ և սոցիալական քարտ: Հայտի դիտարկման ժամկետը 1-2 աշխատանքային օր է: 

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ կառուցապատողի ինտերնետային էջում, ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով: 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:38
07 Հունիսի 2022
10 անձ կալանավորվել է Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրգործով (ՎԻԴԵՈ)
10 անձ կալանավորվել է Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրգործով. ՎԻԴԵՈ
17:57
07 Հունիսի 2022
«Անկանխիկ ամառ». 22 ուղեգիր հաղթելու հնարավորություն Ամերիաբանկի հաճախորդներին
Անկանխիկ վճարումները նախընտրող Visa-քարտապանների համար  Ամերիաբանկը հայտարարում է «Անկանխիկ ամառ» գովազդային վիճակախաղը` հնարավորություն ընձեռելով բացահայտելու Հայաստանի մարզերից մեկը
16:12
07 Հունիսի 2022
Wizz Air–ը մեկնարկել է Լառնակա- Երևան- Լառնակա չվերթեր
Wizz Air–ը մեկնարկել է Լառնակա- Երևան- Լառնակա չվերթեր
14:29
07 Հունիսի 2022
Ավանեսյանը մեկնաբանել է ջրծաղիկի տարածման հետ կապված իրավիճակը
Ավանեսյանը մեկնաբանել է ջրծաղիկի տարածման հետ կապված իրավիճակը
13:43
07 Հունիսի 2022
Այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոնի և Էրեբունի համայնքի մի շարք հասցեներում
Այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոնի և Էրեբունի համայնքի մի շարք հասցեներում
12:20
07 Հունիսի 2022
Ընդդիմությունը յուրօրինակ ակցիա է կազմակերպել ՀՀ–ում ԵՄ գրասենյակի մոտ
Ընդդիմությունը յուրօրինակ ակցիա է կազմակերպել ՀՀ–ում ԵՄ գրասենյակի մոտ
12:08
07 Հունիսի 2022
Կայծակը հարվածել է պոմպակայանին. 14 ժամ ջուր չի լինի Երևանի 3 շրջաններում և մարզերից մեկում
Կայծակը հարվածել է պոմպակայանին. 14 ժամ ջուր չի լինի Երևանի 3 շրջաններում և մարզերից մեկում
12:03
07 Հունիսի 2022
Պաշտպանության նախարարը հայտարարել է Ադրբեջանի հետ սահմանին լարվածության մասին
Պաշտպանության նախարարը հայտարարել է Ադրբեջանի հետ սահմանին լարվածության մասին
11:14
07 Հունիսի 2022
13 անձ ձերբակալվել է Դեմիրճյան–Պռոշյան փողոցների խաչմերուկում գրանցված անկարգություններից հետո. ոստիկանությունը մանրամասնում է (ՎԻԴԵՈ)
13 անձ ձերբակալվել է Դեմիրճյան–Պռոշյան փողոցների խաչմերուկում գրանցված անկարգություններից հետո. ոստիկանությունը մանրամասնում է. ՎԻԴԵՈ
15:06
06 Հունիսի 2022
Խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, բույսերի հավաքը. նախարարությունից զգուշացնում են
Խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, բույսերի հավաքը. նախարարությունից զգուշացնում են
14:58
06 Հունիսի 2022
Հայաստանում մահացությունը նվազում է. հայտնի է, թե ինչից են մարդիկ ամենից հաճախ մահանում
Հայաստանում մահացությունը նվազում է. հայտնի է, թե ինչից են մարդիկ ամենից հաճախ մահանում
12:33
06 Հունիսի 2022
Հայ աշակերտների կողմից նախագծված սարքը կուղարկվի տիեզերք (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայ աշակերտների կողմից նախագծված սարքը կուղարկվի տիեզերք. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ