Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
22.12.2016,
18:59
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
Գալիք տարին Հրեղեն աքաղաղի տարի է, և, ինչպես հայտնի է, աքաղաղը սիրում է համեստություն և պարզություն։ Լինելով տնային թռչուն` աքաղաղին մոտ է գյուղական ոճը։ Այդուհանդերձ, պետք չէ ստեղծել չափազանց պարզ և ձանձրալի դիզայն։
Որպես տոնական սպասք շատ հարմար է ճենապակին` զարդարված գունեղ նախշերով։ Բացի այդ, տարվա խորհրդանիշին դուր կգա դեկորի փայտե տարրերը։
Տոնական սփռոցի ընտրության ժամանակ ավելի լավ է նախապատվությունը տալ վառ գույներին` ոսկեգույն տարրերի և զարդանախշերի օգտագործմամբ։
Հրեղեն աքաղաղն անպայման կգնահատի իր պատկերով տարրերը դեկորում։ Դա կարող է լինել աքաղաղների զարդանախշերով սփռոց, խմորից և բանջարեղենից պատրաստված աքաղաղներ, 2017 թ.–ի խորհրդանշով սպասք և այլ պարագաներ։
Հրեղեն աքաղաղի տարում կարելի և պետք է տոնական սեղանը գցել ջերմ կարմիր երանգների մեջ։ Ամենապարզ, միաժամանակ շքեղ ձևավորում կարող է լինել սպիտակի և կարմիրի համադրությունը։
Տոնական սեղանը ձևավորելիս մի մոռացեք մոմերի մասին։ Ընդ որում, նախապատվությունը պետք է տալ կարմիր կամ ոսկեգույն մոմերին։–0–