Արեգ Գալստյանը` Հայաստանի իրավիճակի մասին. պետք է պատրաստ լինել ամեն ինչի
03.05.2018,
19:43
Հայաստանում ստեղծված իրավիճակում չի կարելի թուլանալ և խոսել այն մասին, թե ամեն ինչ ավարտված է։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ստեղծված իրավիճակում չի կարելի թուլանալ և խոսել այն մասին, թե ամեն ինչ ավարտված է։ Այդ մասին «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում ասաց ամերիկագետ, Forbes, The National Interest և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, քաղաքագետ Արեգ Գալստյանը։
Հայաստանի խորհրդարանը մայիսի 1–ի հատուկ նիստում չընտրեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում։ Հաջորդ օրը ՀՀԿ խմբակցությունը հայտարարեց, որ երկրորդ անգամ կայանալիք ընտրություններում կսատարի պատգամավորների 1/3–ի կողմից առաջադրված թեկնածուին։
«Պարզապես պետք է պատրաստ լինել ամեն ինչի, չի կարելի թուլանալ և ասել, որ ամեն ինչ ավարտվել է։ Գործընթացն ավարտվում է, երբ կան փաստացիորեն ամրագրված կառուցակարգային որոշումներ, և երբ այդ որոշումներն ուժի մեջ են մտնում, ինչպես նաև երբ այդ որոշումների հիման վրա սկսում են գործել պետական ինստիտուտները»,– ասաց Գալստյանը։
Նրա խոսքով, առայժմ վերջակետը դրված չէ, խոսել այն մասին, թե ընթացիկ գործընթացները Հայաստանում ավարտվել են, սխալ է։
«Ես նայում և վերլուծում եմ` ելնելով փաստերից։ Փաստն այն է, որ եղել է իշխող կուսակցության հայտարարությունը, որ մայիսի 8–ին կանցկացվի որոշակի ընթացակարգ, որի ժամանակ ՀՀԿ խմբակցությունը կքվեարկի ժողովրդի թեկնածուի օգտին, բայց քանի որ Հայաստանում իրավիճակն այժմ փոխվում է բառացիորեն յուրաքանչյուր կես ժամը մեկ, անկանխատեսելիության դաշտ է ձևավորվում»,– ասաց Գալստյանը։
Ըստ ՀՀ Սահմանադրության, վարչապետ չընտրելու դեպքում քվեարկությունից հետո յոթ օր անց կազմակերպվում են կառավարության ղեկավարի նոր ընտրություններ։ Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուները։ Եթե վարչապետը չընտրվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ապա ԱԺ–ն ցրվում է։
Հայաստանում ապրիլի 13–ից մեկնարկած մասշտաբային բողոքի ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։–0–

Загружается новость ...
"Право"