Տարի՝ առանց վերջին զանգի և ընդունելության կրքերի բորբոքման
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին հայկական միջնակարգ դպրոցներում ավարտվեցին պարապմունքները, սակայն առաջին անգամ վերջին զանգը չհնչեց ոչ մի դպրոցականի համար:
Փողոցներում չկա ավանդական եռուզեռը, արդեն նախկին աշակերտուհիների լացակումած ու նրանց մայրիկների հուզված դեմքերը: Այս տարի շրջանավարտների բացակայությունը պայմանավորված է կրթական բարեփոխումներով՝ Հայաստանն անցել է 12-ամյա միջնակարգ կրթական համակարգի: Թեթև և բարդ տարի է սպասվում միաժամանակ:
Մի կողմից միասնական պետական քննությունները կանցնեն հարաբերական հանգիստ մթնոլորտում: Հայաստանում 2011 թ.-ին ՄՊՔ կհանձնի ընդամենը 1209 դիմորդ, և ողջ հանրապետությունում կստեղծվի ընդամենը 11 քննական կենտրոն: Իսկ 2010 թ.-ին ՄՊՔ էր հանձնում 18 հազար դիմորդ, և պետական բուհերը հատկացրել էին 20,5 հազար տեղ:
ՄՊՔ հանձնողների փոքր քանակը թույլ է տվել գործընթացի ավելի խիստ վերահսկողություն ապահովել, բացառել խախտումները, անփութությունները և հնարավոր է նաև՝ կոռուպցիոն ռիսկերը:
Այս տարի դիմորդների բացարձակ մեծամասնությունն այն երիտասարդներն են, ովքեր նախորդ տարիներին չեն կարողացել կամ ձեռնպահ են մնացել բուհ ընդունվելուց: Հասարակությունն ակտիվորեն քննարկվում է այն բանի բարձր հավանականությունը, որ հաշվի առնելով մրցույթի փաստացի բացակայությունը՝ Հայաստանի բուհերը կհամալրվեն ուսանողներով, որոնց ավելի վաղ չէր հաջողվում հաղթահարել անհրաժեշտ շեմը բուհ ընդունվելու համար: Իհարկե, այս մտավախությունները զուր չեն:
Կա նաև մտավախություն բուհական կրթության որակի ընդհանուր մակարդակի անկման ռիսկի կապակցությամբ, քանի որ բուհերը շահագրգռված չեն ակադեմիական առաջադիմության համար ուսանողներին հեռացնելու մեջ: Չէ՞ որ դիմորդների թվի կրճատումը կհանգեցնի բուհերի ֆինանսնավորման կրճատման:
Այս ամենի արդյունքում այս տարի կարելի է որոշակի ֆենոմենի ականատեսը լինել, երբ ոչ ուսանողները պայքարելու են բուհ ընդունվելու համար, իսկ բուհերը մրցելու են ուսանողների համար: Եվ այստեղ թվերն առավել քան խոսուն են. 1209 դիմորդին բաժին է հասնում 2420 անվճար և 18500 վճարովի տեղ: Եվ սա միայն պետական բուհերում:
Իսկ դա նշանակում է, որ բուհ ընդունվելու համար, բացառությամբ ավանդաբար պահանջարի վայելող ֆակուլտետների (իրավաբանական, տնտեսագիտական), ընդ որում անվճար ուսանելու համար բավական կլինի հաղթահարել 7,5 միավորի շեմը:
Հաշվի առնելով այն, որ այս տարի թեստերը, ինչպես հայտարարում են Գնահատման և թեստավորման կենտրոնից, բարդ չեն լինելու, այդքան էլ դժվար չի լինի հաղթահարել անհրաժեշտ շեմը:
Մասնավոր բուհերի ընդունելությունը ևս կանցկացվի ՄՊՔ-ի համատեքստում: Ցածր մրցույթի պայմաններում շատ հավանական է, որ մասնավոր բուհերն անտեսված լինեն: Բացառված չէ, որ մոտ 40 մասնավոր բուհերի պոտենցիալ ուսանողները կցանկանան ընդունվել պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ, և սա կդառնա լուրջ խնդիր մասնավորների համար:
Շատ բան կախված կլինի ՄՊՔ-ի բարդությունից, որոնք կմեկնարկեն հունիսի 1-ին: Թեստերը դեռ գաղտնի են պահվում, և պատասխանատուները ևս լռում են այն մասին, թե ինչ է սպասում դիմորդներին այս տարի: Հայտնի չեն նաև դիմորդների նախապատվությունները մասնագիտությունների ընտրության հարցում:
Ընդհանուր առմամբ կրթական բարեփոխումը բավականին խնդիրներ ստեղծեց, սակայն հենց դրա համար էլ այն բարեփոխում է, և հնարավոր է, որ նրա դրական արդյունքները ակներև լինեն ավելի ուշ: Հակառակ դեպքում, ինչու էր պետք ակնկալել, որ 12-ամյա կրթական համակարգի անցնելը կարդարացնի իրեն, իսկ կորցրած տարին կդառնա միակ զոհաբերությունը՝ հանուն այդ բարեփոխումների:-0-

