Հրավիրում է «ՌԻԱ Նովոստին»

26.06.2008, 16:03
Հրավիրում է «ՌԻԱ Նովոստին»

Ռուսական խոշորագույն  տեղեկատվական գործակալություններ «ՌԻԱ Նովոստին» և «Ինտերֆաքսը», ինչպես նաև Տնտեսագիտության բարձրագույն դպրոցը (ՊՀ-ՏԲԴ) հայտարարում են «Մուլտիմեդիայի լրագրության դպրոց» համատեղ կրթական նախագծի իրականացման մասին։

Դպրոցը ստեղծվում է ՊՀ-ՏԲԴ Լրագրության բարձրագույն դպրոցի հավելյալ կրթության բաժանմունքի բազայի հիման վրա։ Այն նախատեսված է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների տարբեր մասնագիտությունների ակտիվ մարդկանց համար (բարձրագույն կրթությամբ կամ բակալավրիատն ավարտած), ովքեր ցանկանում են բարձրացնել իրենց որակավորումը կամ կարիերան շարունակել տեղեկատվական լրագրության ոլորտում։

Եվրոպական նմուշի կրթական ծրագիրն առավելագույնս մոտեցված է ամենօրյա պրակտիկային։ Նախագծի հիմնական խնդիրը մասնակիցներին տեղեկատվության հետ ունիվերսալ աշխատանքի հմտությունները փոխանցելն է՝ ներառած լրատվական նյութերի ադապտացումը տարբեր մեդիահարթակների համար (մամուլ, ռադիո, հեռուսատատեսություն, համացանց)։

Նախագծի ինքնատիպությունը տեղեկատվական լրագրության հստակ ուղղվածության և ուսման ու պրակտիկայի սերտ փոխկապվածությունն է։

Ուսումնական ծրագիրը երկու կիսամյակ է ներառում. 2008 թ. սեպտեմբերից մինչև 2009 թ. հունիս՝ յուրաքանչյուրից հետո պարտադիր քննաշրջանով և դիպլոմային աշխատանքների պաշտպանությամբ։

Ուսումնական ծրագրում ներառված են ՊՀ-ՏԲԴ և Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի առաջատար դասախոսների դասախոսությունները, «ՌԻԱ Նովոստի» և «Ինտերֆաքս» տեղակատվական գործակալության ղեկավարների վարպետության դասընթացները, մասնագիտական դասընթացները։ Հնարավոր է նաև այս գործակալությունների արտասահմանյան ներկայացուցչություններում՝ ԱՊՀ-ում, Բալթյան երկրներում, Եվրոպայում, Չինաստանում և ԱՄՆ-ում, պրակտիկայի անցկացում։ Ուսման վարձն  է՝ 170 հազար ռուբլի։

Պարապմունքները կանցկացվեն շաբաթական հինգ օր՝ երեկոյան։ Բանակից  տարկետում է տրվում։

«Մուլտիմեդիայի լրագրության դպրոցի» շրջանավարտներին կտրվի պետական նմուշի դիպլոմ՝ տեղակատվական գործակալության «թղթակից» կամ  «թողարկող խմբագիր» մասնագիտությամբ։

Ձեզ հետաքրքրե՞ց։ Այդ դեպքում դիպլոմի, աշխատանքային գրքույկի պատճենը և «Ես և իմ ապագա աշխատանքը» վերնագրով շարադրությունը պետք է ներկայացնել մինչև օգոստոսի 15-ը հետևյալ հասցեով՝ Ռուսաստան, 101990, Մոսկվա, Խիտրովսկի խճուղի, տ. 2/8, շենք 5, ԼԲԴ ՊՀ-ՏԲԴ։ Ընդունելությունը՝ հացազրույցի արդյունքներով։

Հավելյալ տեղեկություն կարող եք ստանալ +(495) 771-32-41 հեռախոսահամարով կամ hsemedia@gmal.com էլեկտրոնային հասցեով։-0-