ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Руководитель центра «The Armenian Interest» կենտրոնի ղեկավար, ամերիկագետ, «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր Արեգ Գալստյանը վերլուծական է գրել
Forbes-ում այն մասին, թե ինչպես են զարգանում իրադարձությունները Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հաղթանակից հետո:
Մասնավորապես, նշվել է, որ պետությունը և ժողովուրդը պետք է անցնի երկրորդ փուլը` քաղաքական միջանցքների պայքարը: Իսկ դա առավել խճճված և համալիր գործընթաց է, որը հայեցակարգային այլ մոտեցումներ է պահանջում:
Համաժողովրդական տոնակատարություն
Հայ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության նոր վարչապետ: Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո երկրում սկսվեց համաժողովրդական տոնակատարություն, որին մասնակցեցին բնակչության տարբեր շերտեր` մտավորականությունից մինչև ֆերմերներ: Հավատ սեփական ուժերին` հիմնարար ձեռքբերում, որը դժվար է գերագնահատել:
Սակայն պետք է հստակ հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում գործող համակարգը:
Այն նման է քաղաքական ճահճից, որը գոյություն ունի ֆեոդալա-օլիգարխիկ հիմքերի և ուժային բլոկերի հիման վրա: Ելնելով դրանից` գլխավոր ռիսկն այն է, որ ճահիճը կարող է արագ քաշել նաև նոր առաջնորդին: Այդ ճահիճը չորացնելը դյուրին չի լինի, քանի որ տվյալ խնդրի լուծման համար կպահանջվի ոչ միայն ուժեղ իմունիտետ, այլ նաև ճշգրիտ կադրային քաղաքականություն:
Խնդիրն այն է, որ կրթության ոչնչացված քաղաքականությունը ծնել է կադրային էական սով: Երիտասարդ և հավակնոտ ակտիվիստները, ովքեր կանգնած են Փաշինյանի կողքին, այս փուլում ընդունակ չեն գլխավորելու առանցքային նախարարությունները և պետական ինստիտուտները, քանի որ բյուրոկրատական ապարատը կսկսի նրանց դանդաղ կլանել:
Միաժամանակ, համակարգային կուսակցությունների ներկայացուցիչների նշանակումը կարող է կրկին տանել դեպի հին ճահիճ: Այլ խոսքերով, Փաշինյանին պետք է պրոֆեսիոնալ «չորացնողներ», ովքեր ընդունակ կլինեն բյուրոկրատիայի բեռան և հսկայական պատասխանատվության ներքո չկոտրվել:
Ինչ անել հաղթանակից հետո
Այսպիսի կոնֆիգուրացիայում «ընդդիմադիր մեծամասնությունը» հնարավորություն ունի արգելափակել կառավարության զանազան նախաձեռնությունները` միաժամանակ նախկինի պես վերահսկելով բյուրոկրատիան մարզերում: Փաշինյանի համար միակ ելքն արագ արտահերթ ընտրություններն են: Վարչապետի ներկայիս վարկանիշը չափազանց բարձր է, և նա պրագմատիկ կերպով ձգտում է վերափոխել դրանք ընտրական կոնկրետ դիվիդենդների:
Հանրապետական կուսակցության նկատմամբ վստահությունը կտրուկ նվազել է, և եթե ընտրություններն անցկացվեին վաղը, դժվար թե նրանք կարողանային հավաքել նվազագույն ձայները խորհրդարան անցնելու համար:
Սակայն արտահերթ ընտրություններ հայտարարելու համար անհրաժեշտ է ձայների մեծամասնությամբ փոխել Ընտրական օրենսգիրքը: Հանրապետականները կարող են իրավաբանական տարբեր հնարքներ կիրառել` նոր ընտրությունները արհեստականորեն ձգձգելու համար: Նրանք հասկանում են, որ օրեցօր Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկնելու է (օբյեկտիվ ընթացք հուզական ֆոնի նվազումից հետո), իսկ մեծ ակնկալիքների համակարգը կարող է չար կատակ խաղալ նրա հետ:
Վարչապետի օգտին իրավիճակը կարող է փոխվել երկու դեպքերում. հանրապետականները կաջակցեն նրա քայլերին, որ չկորցնեն կարճաժամկետ հեռանկարում վստահության մնացորդները և փորձեն վերախմբավորել ուժերը մինչև հաջորդ ընտրություններ; նոր կառավարությունը (հատկապես ուժային հատվածը) կսկսի ճնշում գործադրել մեծամասնության նկատմամբ` օգտագործելով ազդեցության տարբեր մեխանիզմներ: Մեկ այլ ռիսկ էլ օլիգարխիան է, որը վախենում է ապամենաշնորհայնացումից:
Հայաստանը և հարևանները
Արտաքին ճակատը մեկ այլ գլխացավ է: Փոփոխվող աշխարհը նոր մարտահրավերներ և սպառնալիքներ է կրում:
Փոքր երկրների և ժողովուրդների ուղեղի և սրտերի համար պայքարն անցնում է մրցունակ փուլ գերտերությունների միջև, որտեղ կհաղթի առավել մեծ վարպետությամբ օժտված խաղացողը: Հայաստանի համար դա ստեղծում է ինչպես խնդիրներ, այնպես էլ նոր հնարավորթյուններ լիարժեք կոմպլեմենտար քաղաքականության անցնելու համար: -0-