441.06
4.43
403.38
0
Եղանակը Երևանում
Հայ

Ծեծել, թե չծեծել. Հայաստանում քննարկվում է ընտանեկան բռնության օրենքի նախագիծը

15:26
19 Հոկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական հասարակությունն ամսվա սկզբից ակտիվորեն քննարկում է «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին օրենքի» նախնական նախագիծը, որը նոր է երկրի համար։

Չնայած, որ սա ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվող օրենքի դեռ նախնական նախագիծն է, փաստաթուղթն արդեն հայ հասարակությանը բաժանել է երկու ճամբարի. նախագծի կողմնակիցները կարծում են, որ բռնությունը պետք է պատժվի, իսկ հակառակորդները վստահ են, որ այն լուրջ հարված է հասցնում հայկական ընտանեկան ավանդույթներին։

Իրական թվեր

Ինչպես տեղեկացրեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, 2012 թ.–ին Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության 728 դեպք, իսկ 2016 թ.–ին դրանց թիվն աճել է` հասնելով 756–ի։ Միաժամանակ, եթե 2012 թ.–ին գրանցվել է կնոջ նկատմամբ բռնության 410 դեպք և 16 դեպք` ամուսնու նկատմամբ, ապա 2016 թ.–ին կնոջ նկատմամբ գրանցված բռնության դեպքերի թիվը հասել է 471–ի, իսկ ամուսնու նկատմամբ բռնության դեպքերի թիվը` 20–ի։ Նախորդ տարի գրանցվել է ծնողների կողմից երեխաների նկատմամբ բռնի գործողությունների 66 դեպք։

2017 թ.–ի 9 ամսում ուսումնասիրվել է ընտանեկան բռնության 602 դեպք, որոնց փաստով հարուցվել է 142 քրեական գործ, 2016 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցվել է 521 դեպք, հարուցվել 97 քրեական գործ։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է անչափահասների նկատմամբ բռնության 146 դեպք, այդ թվում` սեքսուալ բռնության 52 դեպք։

Загружается новость ... "Лево"

Ոստիկանության տվյալներով, յուրաքանչյուր ընտանիքում, որտեղ բռնություն է կիրառվում, առնվազն մեկ երեխա, ով, եթե չի ենթարկվում ֆիզիկական բռնության, տուժում է հոգեբանորեն։

Եկեղեցի, ոստիկանություն, հասարակություն. «կողմ» և «դեմ»

Շիրակի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Միքայել Աջապահյանը կանոնավոր կերպով բախվում է ընտանեկան բռնության դեպքերի հետ, սակայն համապատասխան օրենսդրության բացակայության պատճառով չի կարողանում պաշտպանել զոհերին, քանի որ չունի ազդեցության լծակներ։ Նա անհրաժեշտ է համարում օրենքում նախատեսել կանխարգելիչ մեխանիզմներ ընտանիքում բռնության դեպքերից խուսափելու համար, սկսել ճիշտ դաստիարակել երեխաներին։ Ընդ որում, դաստիարակության ընթացքում եպիսկոպոսն օրինաչափ է համարում բռնության կիրառումը, իհարկե առանց արմատական մոտեցումների։ Նա ճիշտ է համարում, երբ երեխայի վրա բարկանում են կոտրված ծաղկամանի համար, սակայն միաժամանակ այն կարծիքին է, որ դա պետք չէ անել սիստեմատիկ։

«Մենք խոսում ենք ավանդական հայկական ընտանեկան արժեքների պահպանման անհրաժեշտության մասին, սակայն հաշվի չենք առնում, որ դրանցից որոշներն արդեն մոռացել ենք` ընդունելով այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են ամուսնալուծությունը կամ հղիության արհեստական ընդհատումը։ Չի կարելի ընդունել միայն այն արժեքները, որոնք մենք ցանկանում ենք, և անտեսել մյուսները։ Օրենքի ընդունումն եվրաինտագրման փուլերից միայն մեկն է, և եթե մենք ընտրում ենք այդ ուղին, ապա օրենքն անհրաժեշտ է», – կարծում է Աջապահյանը։

Загружается новость ... "Право"

Նելլի Դուրյանի կարծիքով, նման օրենքի ընդունման անհրաժեշտությունն ակնհայտ է ընտանիքում բռնությունը բացառելու համար, պարզապես հնարավոր է, որ ներկա տարբերակը ձևակերպումների լրամշակման կարիք ունի։

«Արդեն 20 տարի աշխատում է ընտանիքների և երեխաների հետ ու չեմ ուզում փակել աչքերս այն փաստի վրա, որ մեզ մոտ կա ընտանեկան բռնություն։ Պետք է անենք հնարավոր ամեն ինչ` զոհի կարգավիճակում հայտնվող կանանց և բռնությանը դիմող անձանց օգնելու համար։ Թվերի հետևում թաքնվում են իրական կյանքեր, ավելին, որ մեզ մոտ արդեն կան ինքնասպանության դեպքեր ընտանեկան բռնության հողի վրա», – ասաց Դուրյանը։

«Պավլիկ Մորոզովների» սերունդ

Որքան էլ տարօրինակ է, սակայն ընտանեկան բռնության համար պատժին դեմ են հիմնականում հասարակական կազմակերպությունները, որոնք նշում են, որ դեմ են ոչ այնքան օրենքի նախագծին, որքան այնտեղ նախատեսված նորմերին, որոնք թույլ են տալիս պետական իշխանության ներկայացուցիչներին, այդ թվում` ոստիկաններին, միջամտել ընտանեկան գործերին։

Ավելին, Համահայկական ծնողական կոմիտեի հիմնադիր Լիա Ավետիսյանը կարծում է, որ այդ քայլի հետևանքով Հայաստանում կմեծանա «Պավլիկ Մորոզովների» սերունդ, որոնք արդեն «եվրոպական արժեքների» կրողներ են, որոնք բնորոշ չեն հայկական ավանդույթներին։

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանն իր հերթին կարծում է, որ երկրում կան ավելի լուրջ խնդիրներ, այդ թվում` սոցիալ–տնտեսական, և ավելի լավ է դրանցով զբաղվել «Հայաստանում մնացած գրեթե միակ ամրոցը` ընտանիքն ու ընտանեկան արժեքները» քանդելու փոխարեն։ Պատգամավորի կարծիքով, ընտանեկան բռնություն թույլ չտալու համար առաջին հերթին հարկավոր է լուծել քաղաքացիների սոցիալական խնդիրները, ստեղծել նոր աշխատատեղեր, կրճատել աղքատության մակարդակը, ինչն էլ ընտանիքում առաջացած տարաձայնությունների հիմնական պատճառներից է։

Загружается новость ... "Лево"

Ծեծել չի կարելի, իսկ ապտակե՞լ

Օրենքի հիմնական նպատակն ընտանեկան բռնության կանխումն է, սակայն հայ հասարակությունում մի շարք հարցեր են առաջացել` որն է թույլատրվածի և արգելվածի սահմանագիծը։ Օրինակ, եթե երեխային ապտակես վատ արարքի կամ դաստիարակչական նկատառումներով, թույլ չտաս նրան ժամերով համակարգչային խաղեր խաղալ, անգինայով հիվանդ երեխային պաղպաղակ չտաս` արդյոք դա կհամարվի՞ ընտանեկան բռնություն, և կարո՞ղ են դրա համար ծնողները պատժվել։

Հայաստանի արդարադատության փոխանախարար Վիգեն Քոչարյանը նշում է` պետք չէ ծայրահեղությունների մեջ ընկնել։ «Ապտակի համար ձեր երեխային ոչ ոք չի պատժի, ինչպես և քաղցրեղենի, համակարգչային խաղերի և այլ «ավելորդությունների» սահմանափակումների համար։ Խոսքը երեխաներին ապրուստից (բնակարանից) դիտավորությամբ զրկելու, սննդի սահմանափակման և կենսական անհրաժեշտության այլ դրսևորումներից զրկելու մասին է։ Երեխայի վրա կարելի է բղավել, բայց միայն դաստիարակչական նպատակով, ինչը չի համարվի հոգեբանական բռնություն կամ ճնշում։ Հիշեք` կարևորը ֆիզիկական և հոգեբանական տառապանքների հետք չթողնելն է, ի դեպ վերջինները կորոշեն բժիշկները։ Անհրաժեշտ է զանազանել ապտակը և դիտավորությամբ ֆիզիկական վնաս հասցնելը»,– ասաց Քոչարյանը, ավելացնելով, որ նմանատիպ դրույթներ արդեն վաղուց գործում են Հայաստանում այլ օրենքների շրջանակում և դեռևս զանգվածային այսպիսի վրդովմունք չեն առաջացրել։

Ինչ վերաբերում է ընտանեկան բռնության զոհերին, ապա, ինչպես կարծում է փոխնախարարը, այսօրվա դրությամբ նրանք պաշտպանված չեն օրենքով և նույնիսկ ապաստան ստանալու իրավունք չունեն։ Նոր օրենքը տվյալ խնդիրը լուծում է պետական մակարդակով, ինչը թույլ կտա ոչ միայն ընտանեկան բռնության զոհերին ապաստարան տրամադրել, այլ նաև գաղտնի պահել նրանց գտնվելու վայրը ագրեսորի կողմից կրկնակի բռնությունը բացառելու կամ բարոյահոգեբանական ճնշումից խուսափելու նպատակով։

Загружается новость ... "Лево"

Նման միջոցառումների անհրաժեշտություն է ծագում` հաշվի առնելով վիճակագրությունը. Հայաստանում ամեն օր գրանցվում է ընտանեկան բռնության միջինը երկու դեպք, միաժամանակ սպանությունների 17 տոկոսը կատարվում է բռնության հողի վրա, իսկ սեքսուալ բնույթի ոտնձգությունների մոտ 47 տոկոսը կատարվում է անչափահասների նկատմամբ, ընդ որում տան պայմաններում։

Կամավոր, բայց հարկադիր

ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանի խոսքով, Հայաստանին ոչ ոք չի հարկադրել ընդունել ընտանեկան բռնության մասին օրենք։ Նա ընդգծեց, որ քաղաքական որոշումն ընդունվել է դեռ 2004 թ.–ին, երբ կառավարությունը հաստատեց մարդու իրավունքների ոլորտում գործողությունների ազգային ծրագիրը, որով նախատեսվում է համապատասխան օրենսդրության մշակում։

«Հայաստանին դժվար է հարկադրել հասարակության համար անընդունելի օրենքի ընդունման, մենք փորձել ենք օրենքում ներառել ամենաառաջադեմ և լավագույն լուծումները, որոնք հարմարեցված են հատուկ հայ հասարակությանը, ավանդույթներին և ընտանեկան արժեքներին», – ասաց Քոչարյանն ու հավելեց, որ Հայաստանը չի բացահայտում սենսացիոն օրենսդրական լուծումներ, նմանատիպ օրենքներ գործում են աշխարհի 120 երկրներում, այդ թվում` հարևան Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Ղազախստանում։

Սակայն ավելի ուշ փոխնախարարը նշեց, որ օրենքի ընդունումը բխում է միջազգային պարտավորություններից, որը կամավոր կերպով ստանձնել է Հայաստանը, մասնավորապես ՄԱԿ–ի առաջ, և այդ պարտավորություններն անհրաժեշտ է ընդունել։ Միաժամանակ, նա նշեց, որ օրենքի ընդունումը նախատեսված է նաև ԵՄ–ի կողմից բյուջետային աջակցության ծրագրով, միաժամանակ օրենքն արդեն պետք է ընդունված լիներ, և Հայաստանը մի փոքր ուշանում է սեփական պարտավորությունների կատարման հարցում։

Ոչ հանուն շահի...

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն իր հերթին նշեց, որ ԵՄ–ն Հայաստանին չի պարտադրում ընդունել փաստաթուղթը, ավելին, որ նման պարտավորություն չկա ԵՄ–ի հետ համապարփակ համագործակցության փաստաթղթում, որը Հայաստանը նախատեսում է ստորագրել նոյեմբերին։

Իսկ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն իր հերթին հայտարարեց, որ եվրոպացի գործընկերներն անգամ առաջարկել են Հայաստանին ավելի հեռուն գնալ ընտանեկան բռնության օրենսդրության խստացման հարցում և քրեականացնել այն։ «Սակայն մենք, հաշվի առնելով մեր ընտանեկան արժեքներն ու ավանդույթները, չենք ընդունել այդ առաջարկները և նախատեսել ենք ավելի մեղմ մոտեցումներ։ Քրեական պատժի հեռանկարը կարևոր գաղտնի գործոն է ընտանեկան բռնության շարունակության համար, քանի որ զոհը, ելնելով հայկական մտածելակերպից, չի ուզում հարազատներին ենթարկել քրեական պատասխանատվության», – ասաց Քոչարյանը։

Արմավիրի զարգացման կենտրոնի տնօրեն Նաիրա Առաքելյանն իր հերթին կարծում է, որ եթե եվրոպացի դոնորների հաշվին կարելի է կատարել ներդրումներ, կառուցել ճանապարհներ և վերանորոգել շենքեր, ապա ինչու՞ չի կարելի պաշտպանել ընտանեկան բռնության զոհերին։ «Ինչու՞, երբ Թուրքիայում սպանեցին հայտնի լրագրող Հրանտ Դինքին, բոլորը հպարտ քայլում էին «Ես Հրանտ Դինքն եմ» պաստառներով, իսկ ինչու՞, երբ Արմավիրի փողոցներից մեկում օրը ցերեկով ամուսինը 3 տարեկան երեխայի աչքի առաջ մինչև մահը ծեծեց սեփական կնոջը, ոչ ոք չասեց` «Ես սպանված Սյուզան Մարգարյանն եմ»», – նշեց Առաքելյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:37
23 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը. ՖՈՏՈ
10:15
30 Հոկտեմբերի 2022
HONOR 70-ի բնութագիր. հասանելի ֆլագման՝ գեղեցիկ դիզայնով
Այս տարվա մայիսին HONOR-ը ներկայացրեց իր ֆլագմանյան շարքը, որը բաղկացած է HONOR 70-ից, HONOR 70 Pro-ից և HONOR 70 Pro+-ից
15:39
11 Հուլիսի 2022
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
14:14
16 Հունիսի 2022
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ի նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ից ներկայացված նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
14:44
04 Ապրիլի 2022
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
12:12
29 Հոկտեմբերի 2021
Թվային փոխակերպում. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է էկոհամակարգերի առցանց միջավայր
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ
14:02
03 Օգոստոսի 2021
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը.ի՞նչ է հայտնի նրա մասին
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը. պատմում ենք նրա վտանգի և առանձնահատկությունների մասին
10:15
25 Հունիսի 2021
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
11:19
04 Հունիսի 2021
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին
14:48
27 Հոկտեմբերի 2020
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը