440.42
4.4
402.65
+6
Եղանակը Երևանում
Հայ

Երևան–Բաքու տեսակամուրջ. հայ և ադրբեջանցի փորձագետները` Վիեննայում կայացած հանդիպման մասին

19:10
17 Մայիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայ և ադրբեջանցի փորձագետները երեքշաբթի կայացած Երևան–Բաքու տեսակամուրջի ընթացքում քննարկել են Վիեննայում տեղի ունեցած Սերժ Սարգսյան–Իլհամ Ալիև հանդիպումը։

Երկուշաբթի երեկոյան Ավստրիայի մայրաքաղաքում կայացել է ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի առաջին հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարների ներկայությամբ:

Սարգսյան. Վիեննայում մենք ցանկացանք պարզել, թե կա, արդյո՞ք, ղարաբաղյան խնդրի լուծման համար այլ ելք, քան պատերազմը>>

«Բանակցային գործընթացի վերակենդանացման փորձ ենք տեսնում, ինչն արդեն լավ է», – տեսակամուրջի ընթացքում ասաց «Կովկասի ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով` հանդիպումից հետո հնչեցին խոստումներ այն մասին, որ բանակցային գործընթացն, ի դեմս նախագահների, կշարունակվի։ «Տեսնում ենք, որ փորձ է արվում համախմբել ռիսկերը, նվազեցնել բռնության նոր, լուրջ բռնկումների ռիսկերը, գործարկել քաղաքական կարգավորման գործընթացը», – ավելացրեց Իսկանդարյանը։

Խոսելով վստահության միջոցների մասին` նա ընդգծեց, որ դա դիվանագիտական ձևակերպում է։ «Իհարկե, բավականին բարդ է խոսել վստահության մասին հայկական և ադրբեջանական կողմերի միջև, իրական վստահություն չկա։ Այդ վստահությունը ստեղծելու կամ վերականգնելու համար շատ բան է հարկավոր, դա անհնար է արագ անել։ Ավելին, չեմ կարծում, որ այն համախմբումը, որի մասին խոսում էի, կհաջողվի և հանկարծ կդադարեն կրակել սահմանին, այդ ամենը հավանական չէ։ Սակայն բանակցային գործընթացն այս ամենին սովոր է», – նշեց քաղաքագետը։

Սարգսյան. Վիեննայում տեղերը բանակցությունների սեղանի շուրջ նախապես համաձայնեցված չեն եղել>>

«Կապրենք, կտեսնենք, չափազանց լավատեսական չեմ տրամադրված, սակայն որոշակի հույս է ներշնչում այն, որ գործարկվել է ևս մեկ ձևաչափ, որ կողմերի փոխգործակցության գործընթացը կշարունակվի ոչ միայն ավտոմատներով, այլ նաև բանակցային սեղանի շուրջ, ինչն ինքնին վատ չէ», – ավելացրեց քաղաքագետը։

Խոսելով սահմանին միջադեպերի քննության մեխանիզմների ներդրման մասին` Իսկանդարյանը նշեց, որ նման մեխանիզմների հաստատման դեպքում անգամ կասկածելի է, որ դրանց կհետևեն։

«Գլոբալիզացիա և տարածաշրջանային համագործակցություն» կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանն իր հերթին տարակուսանք հայտնեց այն փաստի կապակցությամբ, որ նախագահները համաձայնել են հանդիպել միայն այն բանից հետո, երբ կողմերը լուրջ կորուստներ կրեցին ապրիլյան սրման հետևանքով։

Սարգսյան. պատերազմը արդարացված է միայն այն դեպքում, երբ այլ ելք չկա>>

«Չնայած պաշտոնական Բաքվի քաղաքականության հետ համաձայն չեմ, ինձ հասկանալի էր, թե ինչու ապրիլի 2–ին նրանք սկսեցին խոշոր ռազմական գործողություններ, այսինքն` նրանց ձեռնտու չէր ստատուս–քվոն, նրանք դժգոհ էին բանակցային գործընթացից և այլն։ Սակայն հետևանքն ակնհայտ է, կան մեծ թվով զոհեր։ Չափազանց զարմացած եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպման ժամանակ դրական մտքեր են արտահայտել։ Մի՞թե հնարավոր չէր նույն հանդիպումը կազմակերպել և իրավիճակը չհասցնել նրան, որ գրանցվեին այսքան մեծ թվով զոհեր», – ընդգծեց Գրիգորյանը։

Նա նաև նշեց, որ իր մոտ ընդամենը մեկ հարց է ծագել նախօրեին տեղի ունեցած հանդիպման կապակցությամբ։ «Ինչու՞ նրանք չխոսեցին դիպուկահարների մասին։ Սա կարևոր հարց է։ Եթե հանդիպման ժամանակ այս հարցը չի քննարկվել, ապա դա նշանակում է, որ սահմանին առկա լարվածությունը չի նվազի», – ավելացրեց Գրիգորյանը։

Բաքվի հանրային հելսինկյան կոմիտեի մամուլի քարտուղար, «Հայելի» թերթի նախկին քաղաքական տեսաբան, ադրբեջանցի լրագրող Նիջաթ Մելիքովը նշեց, որ ապրիլի սկզբին, երբ սկսվեցին ռազմական գործողությունները, ադրբեջանական հասարակության շրջանում կար և՛ շփոթմունք, և՛ էյֆորիա, հայրենասիրական տրամադրություն։

Միաժամանակ Պատերազմի և խաղաղության ինստիտուտի (IWPR) փորձագետ Շախին Ռզաևը, խոսելով նախագահների հանդիպման մասին, նշեց, որ իր կարծիքով` նախօրեին տեղի ունեցած բանակցություններում նոր էր այն, որ հստակ նշվեց, որ պատերազմը լուծում չէ։

Նրա կարծիքով` սա զուտ արձանագրային խոսքեր չեն։ «ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ հունիսին Սարգսյանն ու Ալիևը վերջնականապես կզբաղվեն ղարաբաղյան հարցի լուծմամբ։ Լավրովը խաղադրույք կատարեց սեփական հեղինակությունը։ Մինչև հիմա նման բան չէր եղել», – ասաց Ռզաևը։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:37
23 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը. ՖՈՏՈ
10:15
30 Հոկտեմբերի 2022
HONOR 70-ի բնութագիր. հասանելի ֆլագման՝ գեղեցիկ դիզայնով
Այս տարվա մայիսին HONOR-ը ներկայացրեց իր ֆլագմանյան շարքը, որը բաղկացած է HONOR 70-ից, HONOR 70 Pro-ից և HONOR 70 Pro+-ից
15:39
11 Հուլիսի 2022
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
14:14
16 Հունիսի 2022
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ի նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ից ներկայացված նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
14:44
04 Ապրիլի 2022
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
12:12
29 Հոկտեմբերի 2021
Թվային փոխակերպում. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է էկոհամակարգերի առցանց միջավայր
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ
14:02
03 Օգոստոսի 2021
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը.ի՞նչ է հայտնի նրա մասին
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը. պատմում ենք նրա վտանգի և առանձնահատկությունների մասին
10:15
25 Հունիսի 2021
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
11:19
04 Հունիսի 2021
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին
14:48
27 Հոկտեմբերի 2020
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը