Փլուզում Երևանում. վարկածներ և պարզաբանումներ դեռևս չկան

16.03.2016, 14:44
Չորքեշաբթի, ժամը 04.49-ին ՀՀ ԱԻՆ–ն ահազանգ է ստացել, որ Երևանի Սարալանջի պողոտայում՝ Անտառային փողոցի մոտակայքում, ճանապարհահատվածը փլվել է, ինչի հետևանքով երթևեկությունը խափանվել է, անհրաժեշտ է օգնություն:
Փլուզում Երևանում. վարկածներ և պարզաբանումներ դեռևս չկան

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./Նովոստի–Արմենիա/. Չորքեշաբթի, ժամը 04.49-ին ՀՀ ԱԻՆ–ն ահազանգ է ստացել, որ Երևանի Սարալանջի պողոտայում՝ Անտառային փողոցի մոտակայքում, ճանապարհահատվածը փլվել է (մոտ 1 քմ), ինչի հետևանքով երթևեկությունը խափանվել է, անհրաժեշտ է օգնություն:

Երևանի «Սարալանջի» ավտոմայրուղին, որն արժե 6 մլրդ դրամ (19,3 մլն դոլար), շահագործման է հանձնվել 2008 թ.–ի օգոստոսի կեսին։ Մայրուղին բավականին բարդ տրանսպորտային կառույց է, որի նպատակն է բեռնաթափել մայրաքաղաքի կենտրոնի տրանսպորտային երթևեկությունը։ Հարկ է նշել, որ մայրուղին անցնում է ՀՀ նախագահի նստավայրի, ինչպես նաև Գիտությունների ազգային ակամեդիայի շենքերի հետևի մասով։  

Դոմինոյի Էֆեկտ

 - рис.1

Պարզվել է¸ որ Ազատության պողոտայի թիվ 1/21 շենքի դիմաց մոտ 15մ երկարությամբ և 8մ բարձրությամբ բետոնե հենապատը փլուզվել է և թափված հողազանգվածի հետ փակել Սարալանջի պողոտայի երթևեկելի հատվածը: Տարածքի տեղազննման արդյունքում Ազատության պողոտայի թիվ 1/21 շենքի դիմաց՝ ասֆալտի վրա¸ նկատվել են մոտ 5մ երկարությամբ և մոտ 0¸7 սմ լայնությամբ ճաքեր: Փրկարարները ժապավենով սահմանազատել են շենքի հարակից վտանգավոր հատվածը:

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձեց պարզել միջադեպի պատճառը, ինչպես նաև այն հարցը, թե, արդյոք, կսկսվի դատական քննություն այս փաստով, թե ոչ։

ԱԻՆ. վարկածներ չկան

 - рис.2

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության ներկայացուցիչը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտարարեց, որ դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու ԱԻ արձագանքման խումբը։

«Միջադեպի վարկածներ դեռ չկան։ Պարզ չէ նաև այն հարցը, թե, արդյոք, կսկսի դատական քննություն, թե ոչ», – տեղեկացրեցին մամուլի ծառայությունից։

Քաղաքաշինության նախարարությունը շնորհակալություն հայտնեց ահազանգի համար

 - рис.3

ՀՀ քաղաքաշինության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Եսայանն ասաց, որ առաջին անգամ է լսում միջադեպի մասին։

Այդուհանդերձ, նա տեղեկացրեց, որ ահազանգը հաշվի կառնվի։

Քաղաքապետարանը խոստացավ ավելի ուշ տրամադրել տեղեկատվություն

 - рис.4

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը ևս այդ պահին չուներ մանրամասն տեղեկատվություն։ «Վարկածներ դեռ չկան, սակայն մենք հետևում ենք իրավիճակին և տեղեկատվություն կտրամադրենք ԶԼՄ–ներին», – ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության ներկայացուցիչը։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը շարունակում է հետևել փլուզման շուրջ ստեղծված իրավիճակին, որի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր չեն գրանցվել։ –0–