438.63
4.38
404.42
-4
Եղանակը Երևանում
Հայ

Ղարաբաղյան հակամարտության հարցում Փաշինյանի դրսևորած ինքնուրույնությունն ու ճշտապահությունը

16:45
22 Մայիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան ռեգիոնագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, քաղաքագետ, կովկասագետ Սերգեյ Մարկեդոնովը Bunin & Co տելեգրամ–ալիքի համար ներկայացրել է իր կարծիքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ղարաբաղյան քաղաքականության ուղղվածության վերաբերյալ։

Մայիսի 19–ին ՀՀ ԱԳ նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել է Ստեփանակերտ, որտեղ հադիպել է Արցախ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ։ Բանակցությունների արդյունքում նրանք հայտարարել են «համահայկական նշանակություն ունեցող հարցերի» շուրջ համակարգված գործողությունների կարևորության մասին։

Վերջին օրերի ընթացքում ղարաբաղյան թեման, որն առանց այդ էլ հայկական քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է, էականորեն ակտուալացվել է։ Վարչապետի պաշտոնում ընտրվելու հաջորդ իսկ օրը Նիկոլ Փաշինյանն այցելել է Արցախ։ Շուտով դրանից հետո հեռահար բանավեճ է սկսվել, որին մասնակցել են Նիկոլ Փաշինյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր–Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Վեճի թեման բանակցային գործընթացում որպես ինքնուրույն կողմ Արցախի մասնակցության հարցն է։ Մայիսի 16–ին Երևան այցելեց հայտնի ռուս դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովը, ով 1990–ականների սկզբում զբաղեցրել է ՌԴ նախագահի` ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող հատուկ ներկայացուցչի պաշտոնը։ Նա հանդիպել է Տեր–Պետրոսյանի հետ, քննարկել երկարամյա հակամարտության կարգավորման պատմությունն ու հեռանկարները։ 

Загружается новость ... "Лево"

Ինչի՞ հետ է կապված նման ակտիվացումը, նշանակու՞մ է, արդյոք, որ Երևանի չափից մեծ ուշադրությունը խոսում է Արցախը ճանաչելու պատրաստակամության մասին, կարելի՞ է, արդյոք, ակնկալել այն թեզերի իրագործումը, որոնց մասին Փաշինյանը հայտարարել է ապրիլի–մայիսին բողոքի ցույցերի ժամանակ։

Հայկական ցանկացած իշխանության համար Ղարաբաղի նկատմամբ հետաքրքրությունը բացարձակ առաջնահերթություն է։ Եթե իշխանություններն ու ընդդիմությունը քննադատում են միմյանց այս հարցի շուրջ, ապա դա նշանակում է խնդրի նկատմամբ բավարար ուշադրության պակաս։ Փաշինյանի` Ստեփանակերտ կատարած այցը պատահական չէ։ Նա ցույց տվեց, որ չնայած նախկին իշխանությունների հետ ունեցած տարաձայնություններին, նա շարունակում է նրանց ուղղությունը արցախահայերի ինքնորոշմանն աջակցելու հարցում։ Այս համատեքստում կարելի է դիտարկել նաև Զոհրաբ Մնացականյանի արցախյան այցը։ Սակայն Հայաստանի նոր իշխանությունների համար հատկապես կարևոր է ընդգծել այն փաստը, որ նրանք վայելում են ժողովրդի ավելի մեծ աջակցությունը, դրա համար էլ միջազգային ասպարեզում իրենց ավելի ինքնուրույն կդրսևորեն։

Սակայն չարժե շտապել ու եզրակացություններ անել Արցախի անկախության շուտափույթ ճանաչման շուրջ։ Հայկական ԱԳՆ–ն գլխավորում է գրագետ պրոֆեսիոնալ, ով աշխատանքի փորձ ունի ՄԱԿ–ում։ Նա շատ լավ հասկանում է, թե ինչի շուրջ են ընթանում բանակցությունները և, որ դրանց հիմքում «թարմացված մադրիդյան սկզբունքներն են»։ Հազվագյուտ դեպք է, սակայն այս հարցում Արևմուտքն ու Ռուսաստանը կոնսենսուս ունեն։ Եվ Մոսկվային ու Վաշինգտոնին իսկապես կհակասի վերջիններին տորպեդահարելն ու ճանաչել ԼՂՀ–ն Ղարաբաղի կարգավիճակի մասին իրավաբանորեն պարտավորեցնող հանրաքվեի անցկացումից առաջ։ Իհարկե, սրանից 100%–ով կօգտվի Բաքուն։ Այստեղից էլ բխում է ճշտապահությունը ֆորմալ ճանաչման մոտեցումներում։ Միաժամանակ, Փաշինյանի թիմն ակնհայտորեն ցուցադրելու է, որ հոգ է տանում արցախահայերի մասին` միաժամանակ ցուցադրելով, որ ցանկացած ուժային ճնշման դեպքում նրան մնում է «վերջին փաստարկը»։ Սակայն Հայաստանի նոր իշխանություններն ամենայն հավանականությամբ այսօր «խաղի մեջ չեն դնի» այդ հաղթաթուղթը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:37
23 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը. ՖՈՏՈ
10:15
30 Հոկտեմբերի 2022
HONOR 70-ի բնութագիր. հասանելի ֆլագման՝ գեղեցիկ դիզայնով
Այս տարվա մայիսին HONOR-ը ներկայացրեց իր ֆլագմանյան շարքը, որը բաղկացած է HONOR 70-ից, HONOR 70 Pro-ից և HONOR 70 Pro+-ից
15:39
11 Հուլիսի 2022
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
14:14
16 Հունիսի 2022
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ի նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ից ներկայացված նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
14:44
04 Ապրիլի 2022
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
12:12
29 Հոկտեմբերի 2021
Թվային փոխակերպում. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է էկոհամակարգերի առցանց միջավայր
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ
14:02
03 Օգոստոսի 2021
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը.ի՞նչ է հայտնի նրա մասին
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը. պատմում ենք նրա վտանգի և առանձնահատկությունների մասին
10:15
25 Հունիսի 2021
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
11:19
04 Հունիսի 2021
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին
14:48
27 Հոկտեմբերի 2020
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը