Լևոն Արոնյանը 7-րդ տեղն է զբաղեցնում ՖԻԴԵ-ի հոկտեմբերի վարկանիշում

30.09.2008, 16:17
Լևոն Արոնյանը 7-րդ տեղն է զբաղեցնում ՖԻԴԵ-ի հոկտեմբերի վարկանիշում
Լևոն Արոնյանը 7-րդ տեղն է զբաղեցնում ՖԻԴԵ-ի հոկտեմբերի վարկանիշում

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Շախմատի միջազգային ֆեդերացիայի վարկանիշում հոկտեմբեր ամսին 7-րդ տեղն է զբաղեցրել՝ բարձրանալով միանգամից 5 դիրքով նախորդ՝ 2008-ի հուլիսի վարկանշային ցուցակի համեմատ։

Ինչպես հաղորդվում է ՖԻԴԵ-ի կայքում, Արոնյանի ընթացիկ վարկանիշը 2757 է, հուլիսի 2737-ի փոխարեն։  

Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների վարկանշային ցուցակն այժմ գլխավորում է բուլղարացի շախմատիստ Վեսելին Տոպալովը՝ առաջատարի դիրքում փոխարինելով հնդիկ Վիշվանաթան Անանդին։   

Վարկանշային ցուցակի առաջին տասնյակն այսպիսի տեսք ունի.

1.      Վեսելին Տոպալով (Բուլղարիա)-2791

2.      Ալեքսանդր Մորոզևիչ (Ռուսաստան)- 2787

3.      Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) – 2786

4.      Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – 2786

5.      Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) – 2783

6.      Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) – 2772

7.      Լևոն Արոնյան (Հայաստան) – 2757

8.      Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) – 2751

9.      Պետեր Լեկո (Հունգարիա) – 2747

10.  Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան) – 2737։

Բացի այդ, ցուցակում ընդգրկված է Հայաստանի ևս երկու ներկայացուցիչ՝ գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը (42-րդ տեղ, 2679) և Գաբրիել Սարգսյանը (84-րդ տեղ, 2642)։ --0--