Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայում անցկացվող Աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում
24.03.2025,
10:45
Դավթյանը չեմպիոնի կոչմանն արժանացել է հենացատկի վարժությունում

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող Աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Դավթյանը չեմպիոնի կոչմանն արժանացել է հենացատկի վարժությունում: ՕԽ արծաթե և բրոնզե մեդալակիրը որակավորման փուլում 14,483 միավոր էր վաստակել:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանն էլ հանդես կգա օղակների վարժության եզրափակչում: Որակավորման փուլում նա վաստակել էր 14,000 միավոր: