Լևոն Արոնանը հաղթել է Քեյփթաունում անցկացվող Freestyle Chess մրցաշարում՝ եզրափակչում պարտության մատնելով Մագնուս Կառլսենին (ՖՈՏՈ)

11.12.2025, 20:51
ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը հաղթել է Freestyle Chess մրցաշարում․ ՖՈՏՈ
Լևոն Արոնանը հաղթել է Քեյփթաունում անցկացվող Freestyle Chess մրցաշարում՝ եզրափակչում պարտության մատնելով Մագնուս Կառլսենին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը հաղթել է Freestyle Chess մրցաշարում։

Եզրափակչում նա 1.5:0.5 հաշվով հաղթել է նորվեգացի Մագնուս Կառլսենին, հայտնում է chess-com ռեսուրսը Facebook-ում։ 

«Լևոն Արոնյանն անցավ Freestyle Chess մրցաշարն առանց պարտության։ Նա 43 տարեկան է, բայց մնում է աշխարհի ուժեղագույններից մեկը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երրորդ տեղի համար մրցախաղում Վինսենթ Քայմերը ուժեղ գտնվեց Ժավոխիր Սինդարովից (2:0)։

Freestyle Chess Grand Slam Tour 2025-ի ընթացիկ եզրափակիչ փուլն անցկացվել է ՀԱՀ Քեյփթաուն քաղաքում դեկտեմբերի 8-12-ը։

Մասնակիցներն են Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Վինսենթ Քայմերը (Գերմանիա), Լևոն Արոնյանը (ԱՄՆ, ծնունդով Հայաստանից), Արջուն Էրիգայսին (Հնդկաստան), Հանս Նիմանը (ԱՄՆ), Փարհամ Մաղսուդլուն (Իրան) և Ժավոխիր Սինդարովը (Ուզբեկստան)։

Քեյփթաունի փուլի մրցանակային ֆոնդը կազմում է $660 հազար, որից $200 հազարը կստանա հաղթողը։