Ինչ-որ մեկը գիտի՞, թե որտեղ է Մխիթարյանը. Ռիո Ֆերդինանդ
02.11.2016,
15:27
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը վրդովված է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի բացակայությամբ:

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի բացակայության մասին:
«Չգիտեմ, թե ինչ է պատահել Մխիթարյանին. ինչ-որ մեկը գիտի՞, թե որտեղ է նա:
Ֆերդինանդը տարակուսանք է հայտնել այն կապակցությամբ, որ մարզիկն առողջ է ու լավ մարզվում է, սակայն նրան «Մանչեսթեր Յունայթեդի» խաղաշապիկով չեն տեսնում:
«ՄՅու–ն «Բորուսիային» 26 միլիոն ֆունտ է վճարել, և այդ գումարի դիմաց կնախընտրեի տեսնել Մխիթարյանին ֆուտբոլ խաղալիս», - անվանի ֆուտբոլիստի խոսքը մեջբերել է «MEN»-ը:
Մխիթարյանը վնասվածք էր ստացել ազգային հավաքականի կազմում Չեխիայի հավաքականի հետ խաղալիս և սեպտեմբերի 10–ից հետո հանդես չի եկել «Մանչեսթերի» կազմում։
Քիչ առաջ հայտնի է դարձել, որ նոյեմբերի 3-ին Ստամբուլում կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ֆեներբախչե» հանդիպմանը Մխիթարյանը հայտավորված է: Խաղը տեղի կունենա Երևանի ժամանակ ժամը 22:00-ին: -0-