Հայ ձյուդոիստը` Սուրդլիմպիկ խաղերի արծաթե մեդալակիր

23.07.2017, 17:10
Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթանում են 23-րդ ամառային Սուրդլիմպիկ խաղերը
Հայ ձյուդոիստը` Սուրդլիմպիկ խաղերի արծաթե մեդալակիր
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթանում են 23-րդ ամառային Սուրդլիմպիկ խաղերը (լսողության խնդիրներ ունեցողների մարզական մրցումներ):

Մրցումներում հայ մարզիկները նվաճել են առաջին մեդալը, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը` հղում անելով մրցաշարի պաշտոնական կայքին:

Загружается новость ... "Право"

Ձյուդոիստ Ռոբերտ Գևորգյանը 60 կգ քաշային կարգում դարձել է արծաթե մեդալակիր:

Ըստ աղբյուրի, Թուրքիայում Հայաստանի հավաքականը ներկայացված է տասն ըմբիշով և երկու ձյուդոիստով: -0-