Հայ աթլետները` Վրաստանի բաց առաջնության չեմպիոններ

30.05.2017, 11:45
Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամները դարձել են Վրաստանի բաց առաջնության չեմպիոններ։
Հայ աթլետները` Վրաստանի բաց առաջնության չեմպիոններ
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամներ Լիլիթ Հարությունյանը և Էլլադա Ալավերդյանը դարձել են Վրաստանի բաց առաջնության չեմպիոններ:

Ինչպես հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը, Հարությունյանն առաջին տեղ զբաղեցրել է 400 մ վազքում, իսկ Ալավերդյանը` 1500 մ:

Կայքը հաղորդում է, որ առաջնությունն անցկացվել է մարզասրահում: Ֆուտբոլային հանդիպումների պատճառով ստադիոն չի տրամադրվել:

Загружается новость ... "Право"

Հայաստանի հավաքականի անդամներ Գայանե Չիլոյանը, Անգելինա Ավագյանը, Էլլադա Ալավերդյանը, Դավիթ Սարգսյանը և Յուրա Խաչատրյանը հունիսի 3-ին Ստամբուլում կմասնակցեն Բալկանյան երկրների անհատական առաջնությանը:

Դրանից հետո նրանք կմասնակցեն Եվրոպայի թիմային առաջնությանը: -0-