Հարություն Հովհաննիսյանը՝ պատանիների աշխարհի ծանրամարտի առաջնության փոխչեմպիոն

05.05.2025, 15:01
Հարություն Հովհաննիսյանը հռչակվել է Ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Հարություն Հովհաննիսյանը՝ պատանիների աշխարհի ծանրամարտի առաջնության փոխչեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Պերուում ավարտին է մոտենում պատանիների և երիտասարդների ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Հովհաննիսյանը գերծանր քաշային պատանի ծանրորդների պայքարի պոկում վարժությունում արժանացել է ոսկե մեդալի, հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Նա երեք հաջող մոտեցմամբ բարձրացրել է 140 կգ, 145 կգ ու 150 կգ: Հրում վարժությունում Հովհաննիսյանը բարձրացրել է 173 կգ: Երկամարտի 323 կգ արդյունքով նա դարձել է պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն:

Էմմա Պողոսյանը հանդես է եկել ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության կանանց 81 կգ քաշում։ Նա պոկում վարժությունում մեկ մոտեցում է կատարել՝ բարձրացնելով 95 կգ: Հաջորդ երկու մոտեցումներից մարզիկը հրաժարվել է ծնկի ուժեղ ցավերի պատճառով: Հրում վարժությունում Էմման բարձրացրել է 120 կգ ու կրկին վնասվածքի պատճառով չի կատարել մյուս մոտեցումները: Երկամարտի 215 կգ արդյունքով Էմմա Պողոսյանը երիտասարդների աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 4-րդ տեղը։