Գեղարդ Մուսասին ճանաչվել է 2016 թ. Նիդեռլանդների` խառը մարտարվեստի լավագույն մարտիկ

23.01.2017, 20:16
Խառը մարտարվեստների պրոֆեսիոնալ հայազգի մարտիկ Գեղարդ Մուսասին–ն ճանաչվել է «Նիդեռլանդների 2016թ. լավագույն մարտիկ»։
Գեղարդ Մուսասին ճանաչվել է 2016 թ. Նիդեռլանդների` խառը մարտարվեստի լավագույն մարտիկ
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Խառը մարտարվեստների պրոֆեսիոնալ հայազգի մարտիկ, MMA մարտիկ Գեղարդ Մուսասին–ն ճանաչվել է «Նիդեռլանդների 2016թ. լավագույն մարտիկ»։

Հոլանդական mmadna.nl մարզական կայքում անցկացված քվեարկության արդյունքներով, տվյալ անվանակարգում հարցվածների 61 տոկոսն իր ձայները տվել է հայազգի մարտիկի օգտին։

Կայքի քվեարկությունն անցկացվել է 15 անվանակարգերով, որոնց թվում են` «Տարվա մարտ», «Տարվա դեբյուտ», «Տարվա վերադարձ», «Տարվա լավագույն կին–մարտիկ» և այլն։

Գեղարդ Մուսասին (Մովսեսյան) հանդես է գալիս «Ջուրոջին Լեյդեն» հոլանդական ակումբում։ Ծնվել է 1985 թվականի օգոստոսի 1–ին իրանահայ ընտանիքում։ 1989 թվականին ընտանիքը տեղափոխվել է Նիդեռլանդներ։ -0-