Ֆուտբոլիստն առաջարկություն է արել մրցավարին խաղից առաջ
05.11.2016,
17:01
Սլովակիայի «Նիժնա» ակումբի ֆուտբոլիստ Լյուբոմիր Վաժեչկան ամուսնության յուրօրինակ առաջարկություն է արել:
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սլովակիայի «Նիժնա» ակումբի ֆուտբոլիստ Լյուբոմիր Վաժեչկան ամուսնության յուրօրինակ առաջարկություն է արել:
Ֆուտբոլի տեղական լիգայի հինգերորդ դիվիզիոնի խաղից անմիջապես առաջ նա մոտեցել է իր ընկերուհի Պետրա Լեպաչկովային, ով խաղում կողային մրցավար էր: Ֆուտբոլիստը ծնկի է իջել և ամուսնության առաջարկություն արել: Մրցավարը դրական պատասխան է տվել, հայտնում է НТВ-ն:
Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, դրան հետևում էր մոտ 400 հեռուստադիտող: Նրանք ֆուտբոլիստի քայլը գնահատել են ծափահարություններով: -0-