ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հունահռոմեական ոճի հայ ըմբւշ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին և ծանրորդ, արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանին տուն վերադառնալուն պես կշնորհվի «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում, հայտնում է
armfootball.com–ը` հղում անելով Գյումրու «Ցայգ» հեռուստաալիքին։
«Մենք պետք է սատարենք մեր մարզիկներին` նրանց բարձր կոչումներ շնորհելով»,– հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։
Աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի առակի չեմպիոն, Լոնդոնի օլիմպիական բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը նվաճեց Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական ամառային խաղերի ոսկե մեդալ հունահռոմեական ոճի ըմբշամարտում` եզրափակչում 3։0 հաշվով հաղթանակ տանելով Դանիել Կաբրերա Լուգոյի նկատմամբ։
Ծանրորդ Գոռ Մինասյանը բերեց Հայաստանին Ռիոյի Օլիմպիադայի երրորդ արծաթը` 105 կգ–ից բարձր քաշային կարգում երկամարտում հավաքելով 450 կգ։ -0-