ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 2014 թվականի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայում անցկացվող Վեհբի Էմրեի և Համիդ Քափլանի անվան միջազգային 34-րդ մրցաշարում, հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական
կայքը:
Ըստ հաղորդման, հայ ըմբիշը անցկացրել է 4 գոտեմարտ: Մինչ եզրափակիչ փուլը Ջուլֆալակյանը 8:0, 4:0 և 3:0 հաշվով առավելության է հասել մրցակիցների նկատմամբ: Իսկ եզրափակչում հայ մարզիկը 3:0 հաշվով հաղթանակ է տարել իր վրացի մրցակից Մինդա Ծուլուկիձեի նկատմամբ` արժանանալով ոսկե մեդալի:
Օլիմպիական կոմիտեից նշում են նաև, որ Հայաստանի հավաքականի անդամ, 66 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանը մեկնարկային գոտեմարտում 2:4 հաշվով զիջել է ադրբեջանցի Ռովշան Տագիևին: -0-