Ալեքսանդրա Գրիգորյանը հավակնում էԵվրոպայի 2025թ․–ի լավագույն ծանրորդի կոչմանը
02.04.2026,
10:58
Հայ մարզուհի Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել է «Եվրոպայի 2025 թվականի լավագույն ծանրորդ» կոչմանը
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլ․/Նովոստի-Արմենիա/․ Հայ մարզուհի Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել է «Եվրոպայի 2025 թվականի լավագույն ծանրորդ» կոչմանը, հայտնում է Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան իր Facebook-յան էջում։
Գրիգորյանի հետ մեկտեղ հավակնորդների ցանկում ընդգրկված են ևս 9 երկրների՝ Ռումինիայի, Նորվեգիայի, Միացյալ Թագավորության, Թուրքիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իսլանդիայի, Բելառուսի (չեզոք կարգավիճակով) և Մոլդովայի ներկայացուցիչները։
20-ամյա Գրիգորյանը Եվրոպայի առաջատար երիտասարդ ծանրորդներից է։ Ն ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի և աշխարհի երիտասարդական առաջնությունների (Մ20, Մ23 տարիքային խմբեր) «ոսկին», իսկ մեծահասակների մրցաշարերում՝ 2024 թվականի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը և 2025 թվականի Եվրոպայի առաջնության «արծաթը»։

