Գեղասահորդներ Կարապետյան-Սենեկալ զույգը կարճ ծրագրից հետո 4-րդն է

04.12.2015, 13:59
Գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սայմոն Սենեկալը Զագրեբում ընթացող «Golden Spin of Zagreb 2015»-ի կարճ ծրագրից հետո հավաքած 48,26 միավորով 4-րդ հորիզոնականում են, հայտնեցին ՀԱՕԿ լրատվության բաժից;
 Գեղասահորդներ Կարապետյան-Սենեկալ զույգը կարճ ծրագրից հետո 4-րդն է
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.  Գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սայմոն Սենեկալը Զագրեբում ընթացող «Golden Spin of Zagreb 2015»-ի կարճ ծրագրից հետո հավաքած 48,26 միավորով 4-րդ հորիզոնականում են, հայտնեցին ՀԱՕԿ լրատվության բաժից:

Հայաստանը ներկայացնող զույգն ազատ ծրագրով հանդես կգա դեկտեմբերի 5-ին:

Այս պահին առաջին տեղում Իտալիան ներկայացնող Գուիգնարդ-Ֆաբրի զույգն է:

Golden Spin of Zagreb 2015» ընդգրկված է Գեղասահքի միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացվող ավանդական մրցաշարերի ցանկում:

«Golden Spin of Zagreb 2015» մեկնարկել է դեկտեմբերի 2-ին և կեզրափակվի դեկտեմբերի 5-ին:-0-