Պատանեկան ԵԱ. Վիգեն Նազարյանն՝ արծաթե մեդալակիր

20.06.2019, 12:59
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը 2 մեդալ է նվաճել Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում:
Պատանեկան ԵԱ. Վիգեն Նազարյանն՝ արծաթե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը 2 մեդալ է նվաճել Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում, հաղորդում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Վիգեն Նազարյանը (80 կգ) 3 հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ 0:3 հաշվով պարտվել է ռումինացի մրցակցի և դարձել արծաթե մեդալակիր, իսկ Կարապետ Մանվելյանն (48 կգ) արժանացել է բրոնզե մեդալի:

Վարուժան Անտոնյանը (55 կգ) և Արման Խաչիկյանը (65 կգ) պարտություն են կրել բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

Հայաստանի թիմի կազմում Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցել են նաև Աշոտ Խաչատրյանը (60 կգ), Լյովա Խաչատրյանը (71կգ) և Ռազմիկ Մահլումյանը (92 կգ), որոնք հաջողության չեն հասել:–0–