ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանը կնշանակվի ՀՖՖ նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանի խորհրդական:
Այս հարցը կքննարկվի և,ամենային հավանականությամբ, կհաստատվի գործկոմի առաջիկա նիստի ժամանակ, հաղորդում է armsport–ը:
Հունվարի 10-ին Խորեն Հովհաննիսյանը նշանակվել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեսպան:–0–