Ջանլուիջի Բուֆոնը բացատրել է, թե ինչու է որոշել հեռանալ ՊՍԺ-ից

16.06.2019, 14:55
Ջանլուիջի Բուֆոնը բացատրել է, թե ինչու է որոշել հեռանալ ՊՍԺ-ից:
Ջանլուիջի Բուֆոնը բացատրել է, թե ինչու է որոշել հեռանալ ՊՍԺ-ից

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը պատմել է, թե ինչու է հրաժարվել ֆրանսիական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուց: 

Загружается новость ... "Право"

«Ես էմոցիաներ եմ փնտրում: Եթե դրայվի պակաս եմ զգում, որը ես փնտրում եմ, ես կարող եմ ինձ թույլ տալ խաղալ ևս մեկ տարի: Դեռ 5 ամիս առաջ ՊՍԺ-ում ինձ ասացին, որ մրցաշրջանի վերջում ես կդառնամ թիմի երկրոդ դարպասապահը։ Հունվարից ես մտածեցի դրա մասին և եկա այն եզրակացության, որ դա ինձ համար չէ: ՊՍԺ- ի որոշումը հասկանալի և ռացիոնալ էր, իսկ առաջարկը՝ գայթակղիչ, բայց 41 տարեկանում ես նորից զգացի այդ ֆիզիոլոգիական պահանջը. վառ զգացմունքներ զգալ խաղից։ Զգացմունքներն ինձ էներգիա են տալիս, նրանք թույլ են տալիս զգալ ինձ ինչ-որ մեծ բանի մաս։ Հիմա, ինչպես և անցած ամռանը, ես բացարձակ խաղաղության մեջ եմ։ Ամեն ինչ բաց է ինձ համար, բայց այս ամենը կարող է ավարտվել 12 ամիս կամ 15 օր հետո:  Ես ստացել եմ մի քանի լավ առաջարկներ, բայց ես դրայվ եմ փնտրում: Ինձ չի անհանգստացնում, թե մարդիկ ինչ են մտածում շարունակելու իմ որոշման մասին։  Ես 15 տարի անց եմ կացրել փչացնելով իմ իմիջը, իսկ հաջորդ 10 տարիների ընթացքում փորձել եմ այն վերականգնել», - Բուֆոնի խոսքը մեջբերում է Corriere dello Sport-ը, հաղորդում է armsport–ը։

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին լրանում է ՊՍԺ-ի և լեգենդար դարպասապահի միջև գործող պայմանագրի ժամկետը, որը չի երկարաձգվի փարիզյան ակումբի կողմից:–0–