Գաբրիել Սարգսյանը հռչակվեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության փոխչեմպիոն

06.04.2022, 23:25
Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը հռչակվեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության փոխչեմպիոն
Գաբրիել Սարգսյանը հռչակվեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության փոխչեմպիոն
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը հռչակվել է ախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության փոխչեմպիոն:

Հայաստանի հավաքականի առաջատարը 11 հնարավորից վաստակել է 8,5 միավոր և առաջին հորիզոնականը կիսել Գերմանիայի ներկայացուցիչ Մատիաս Բլյուբաումի հետ, որը հաղթող է ճանաչվել լրացուցիչ ցուցանիշներով:

Վերջին տուրում Սարգսյանը սպիտակ խաղաքարերով 6-րդ քայլում ոչ-ոքի է խաղացել իսպանացի Խայմե Սանտոս Լատասայի, իսկ Մատիաս Բլյուբաումը՝ խորվաթ Իվան Սարիչի հետ։

Առաջին 20 հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները կմասնակցեն 2023 թ․ աշխարհի գավաթի խաղարկությանը։

ԵԱ-ի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո: Մրցաշարի հաղթողը կստանա 20 հազար, երկրորդ հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը` 15 հազար, իսկ երրորդը` 10 հազար եվրո:-0-