Ծանրորդուհի Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում
31.10.2024,
10:43
Ծանրորդուհի Աննա Ամրոյանը դարձել է Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայ ծանրորդուհի Աննա Ամրոյանը (76 կգ) դարձավ Եվրոպայի մինչև 20 տարեկանների չեմպիոն։ Պոկում վարժությունում նա երրորդն էր (100 կգ), բայց հրում վարժությունում (128 կգ) գերազանցեց մրցակիցներին:
Երկրորդ տեղը զբաղեցրել է մոլդովացի Ալեքսանդրինա Չեբոտարուն (ընդհանուր 227 կգ), իսկ բրոնզե մեդալակիր է բրիտանուհի Իզաբելլա Բրաունը (219 կգ):

